Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամուտի աղբյուրներով չի հիմնավորվում. Մխիթար Հայրապետյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներով»: