«Ինտերը» կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 1 միլիոն պաշտպանիչ դիմակ․ Ռիա Նովոստի
Спорт«Ինտերը», ակումբի հիմնական ներդրումներ անողի հետ միասին, մեկ միլիոն պաշտպանիչ դիմակ է նվիրաբերել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությանը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
Նշվում է, որ առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 200 հազար դիմակներից, արդեն ժամանել է Իտալիա և բաշխման գործընթացում է գտնվում երկրի բոլոր մարզերում: Մնացած դիմակները կուղարկվեն առաջիկա շաբաթներին՝ Պեկինում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցելով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 165 հազար դեպք, մահացել է ավելի քան 21,6 հազար մարդ: