Ռուս-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԱյսօր երեկոյան 3 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չեչնիայում՝ Վրաստանից 9 կմ հեռավորության վրա, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով՝ 21:45-ին, ռուս-վրացական սահմանից 9 կմ հեռավորության վրա:
Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա: Տուժածներ չկան: