«Մի՛ միջամտեք իմ ժողովրդի գործերին, նախագահ Թրամփ»․ Իրանը մերժել է Թրամփի օգնության առաջարկը
ԻրանԻրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանին հարկավոր չեն մեխանիկական օդափոխության սարքեր (IVL), որն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Շաբաթ օրը ավելի վաղ Թրամփը Սպիտակ տան կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ եթե Իրանը ցանկանա, Միացյալ Նահանգները կկարողանա օգնություն տրամադրել՝ օդափոխիչներ ուղարկել: «Իրանն ինքը մի քանի ամիս հետո կսկսի մեխանիկական օդափոխության սարքեր արտահանել: Դուք պետք է միայն դադարեցնեք միջամտությունը այլ ժողովուրդների գործերին, հատկապես իմ ժողովրդի գործերին, նախագահ Թրամփ։ Եվ հավատացեք, մենք օգնություն չենք ընդունում ԱՄՆ ոչ մի քաղաքական գործչից»,֊գրել է Զարիֆը Թվիթերի իր էջում։
Մարտի կեսերին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում տեղադրել էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկրին անհրաժեշտ միջոցների ցուցակը, որում հիմնականում դիմակների և մեկանգամյա ձեռնոցների մեծ անհրաժեշտություն էր նկատվում: Դրանից առաջ Զարիֆը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին՝ պահանջելով հասնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացմանը՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր խոչընդոտներից մեկը: Իրանը նաև ԱՄՀ-ից խնդրել էր 5 միլիարդ դոլար: