Ճապոնիայի իշխանությունները համաճարակի պատճառով մարմնավաճառներին 989 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն կցուցաբերեն․ CNN
МирԿորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական հարվածը թեթևացնելու համար Ճապոնիայի իշխանությունները մարմնավաժառներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով հատկացրել են108 տրլն իեն (մոտավորապես 989 միլիարդ դոլար): Ըստ CNN- ի՝ վերջիններս կարող են դիմել գումարը կառավարության կողմից սահմանված կարգով ստանալու համար:
Միևնույն ժամանակ, իրենք՝ մարմնավաճառները, թերահավատորեն են վերաբերում այս նախաձեռնությանը: Ինչպես բացատրել է Ճապոնիայում ոլորտի ներկայացուցիչ Միկան, կառավարության կողմից հստակ ցուցումներ չկան գումարը փոխհատուցելու բոլոր նրանց, ովքեր կխնդրեն դրա մասին։ Միևնույն ժամանակ, երկրում պաշտոնապես արգելվում է մարմնավաճառությունը: Այս ոլորտի շատ ներկայացուցիչներ ունեն «մոխրագույն» եկամուտ, այնպես որ, նրանք չեն կարող ապացուցել, որ իրենց եկամուտը նվազել է։ Միկան նշում է, որ իր գործընկերներից շատերը կարող են մահանալ սովից՝ աշխատանք չունենալու պատճառով: Կարանտինային միջոցառումների ներմուծումից հետո նրանք կորցրել են իրենց միակ եկամտի աղբյուրը: Մեկ այլ աշխատանք գտնելը նրանց համար անիրատեսական է, քանի որ ճգնաժամի ընթացքում ոչ ոք չի վարձում նոր աշխատողների:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ճապոնիայում կա ավելի քան 10,8 հազար կորոնավիրուսով հիվանդ:1069 մարդ վերականգնվել է, գրանցվել է 238 մահվան դեպք: Իշխանությունները ներմուծել են սահմանափակիչ միջոցներ վարակի տարածումը կանխելու համար: