Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ 

Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան․ դատախազություն

Իրավունք

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է ՀՀ ՀՔԾ-ում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները ծառայության ընթացքում, ապօրինի հատված  փայտանյութի հայտնաբերման նպատակով նախատեսված՝ Ճամբարակ քաղաքում տեղակայված հենակետում միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու ուղղությամբ, տեղափոխողներին նախապես տեղեկացրել են ոստիկանության այլ ծառայողների կողմից փայտանյութը հայտնաբերելու հնարավոր վտանգի մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանը նույն հենակետում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մի անձի կողմից փոխադրվող փայտանյութի ձեռքբերման մասին հաշիվ-ապրանքագրում ուղեբեռի ստուգման և այն փաստաթղթում առկա տվյալներին չհամապատասխանելու վերաբերյալ նշումներ չկատարելու դիմաց վերջինիցս ստացել է ավտոմեքենայի պահեստամաս:

Թեև քրեական գործի նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն ոստիկանության համապատասխան աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու և դատի տալու համար, սակայն առկա փաստական տվյալները հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ այդ աշխատակիցները ծառայության ընթացքում կապի մեջ են գտնվել փայտանյութի ապօրինի ձեռքբերմամբ ու տեղափոխմամբ զբաղվող որոշ անձանց հետ։

Նման դրսևորումները եզակի չեն: ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում տվյալներ են ստացվել Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված հենակետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից 2019թ. սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիցս օղի խնդրելու մասին, որը ստացել է հաջորդ օրը առավոտյան և խմել: Կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ոստիկանության ծառայողի կողմից օղին որևէ շահագրգռվածության դիմաց պահանջելու վերաբերյալ, և կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում:

Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ առկա է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նպատակով հատկապես Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում գործող ոստիկանական հենակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարքագծի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Ամենադիտված