Երևանում 52-ամյա տղամարդու բնակարանում 100 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։ 52-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով 8 փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել ու հայտնել, որ դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածները մարիխուանա են։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։