Այն ժամանակվանից, երբ ես ղեկավարում եմ ՊԵԿ-ը, կառույցից 900 աշխատակից է ազատվել. Դավիթ Անանյան
ՀասարակությունԱյն ժամանակվանից, երբ ես ղեկավարում եմ ՊԵԿ-ը, կառույցից 900 աշխատակից է ազատվել։ Այս մասին ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա հավաստիացմամբ՝ նրանց մեծ մասը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Նույն ժամանակահատվածում ընդունվել են 600 նոր աշխատակիցներ»,- պարզաբանեց պաշտոնյան։
Նշենք, որ Դավիթ Անանյանը ՊԵԿ-ը 2018թ․ մայիսից է ղեկավարում։