Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ Աշոտ Մելիքյանի վարույթ է ընդունվել
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանը հայտարարություն էր արել. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»: Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը եւ փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով: