Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում եւ դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլեւ օրինակելի եւ սկզբունքային քաղաքացու քո տեսակը»: