Տարածում էին տարատեսակ կեղծ «սլիվներ», թե իբր նվերներ եմ ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն․ Դավիթ Սանսարյան «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Զոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս․ հարուցվել է քրգործ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի․ փաստաբանական խումբ Արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք․ ՊԵԿ Ծնողները ուզում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ որոշել են հանդիպել Փաշինյանին ու Ավինյանին. Նորամարգի դպրոցի ուսուցչուհի Ձեր շնորհիվ՝ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Զգեստների «ճակատամարտ»․ Էմիլի Ռատակովսկին՝ ընդդեմ Էլզա Հոսկի (լուսանկար) ՀՀ վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել եմ վարչապետին․ Մարուքյան 

Դասական պատվերի կատարում ու բացահայտ քաղաքական հետապնդում. Միքայել Մինասյանի պաշտպան

Իրավունք

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հաստատելով տարածված տեղեկությունը:

Վերջինս իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը որակեց որպես դասական պատվերի կատարում ու բացահայտ քաղաքական հետապնդում. «Գոյություն չունի որևէ իրավական հիմնավորում, առհասարակ իրավաբանություն չկա, հետևաբար վստահեցնում եմ, որ այս փնթի կարված գործն անհետևանք չի մնալու ո՛չ պատվիրատուների, ո՛չ կատարողների համար: Ակնհայտ է, որ փորձում են ամեն գնով քրեական հետապնդում սկսել, բայց հրահանգը կատարողները խճճվել են իրենց իսկ գործողություններում ու չկարողանալով ապօրինության գոնե մեկ փաստ առաջ բերել՝ դիմել են գործ կարելու տխրահռչակ մեթոդաբանությանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում բազմիցս հիմնազուրկ մեղադրանքներ է հնչեցրել Մինասյանի հասցեին ու դրանցից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը վկայում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկության մասին։ 

Ինչ վերաբերում է մեղադրանքի էությանը, ապա Պողոսյանը նշեց, որ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ. «Առաջինը վերաբերում է նրան, որ պարոն Մինասյանը անձամբ չի գնացել առևտրային բանկ ու նրա փոխարեն, օրենքով սահմանված կարգով, օգնականն է նրա՝ ՀՀ-ում գտնվող 2 անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել պարոն Մինասյանին պատկանող դրամական միջոցները, որոնք հետագայում Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։ Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում՝ առանց ստուգելու Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը, ինչը փաստում է, որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Երկրորդ դրվագը վերաբերում է Մինասյանի կողմից դեռևս 2004-ին հիմնադրված ընկերության 20 % բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թ. հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։ Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։ Ուստի, մենք թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին ներկայացրել ենք միջնորդություն այդ ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, բայց՝ անարձագանք: Ստացվում է՝ քննիչը չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին»,- նշեց պաշտպանյանը՝ ավելացնելով, որ այս հանգամանքը ևս փաստում է, որ գործ ունեն ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ։

Փաստաբանը նշեց, որ կալանքի առաջիկա նիստին իրենք ներկայացնելու են սխալ թույլ տված անձի՝ մասնավոր հարցման միջոցով տրված բացատրությունը և հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան՝ կմիջնորդեն նշված անձին դատական նիստին հրավիրելու համար։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը Տարածում էին տարատեսակ կեղծ «սլիվներ», թե իբր նվերներ եմ ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն․ Դավիթ Սանսարյան«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էրԶոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս․ հարուցվել է քրգործ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի․ փաստաբանական խումբԱնձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով Արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք․ ՊԵԿԾնողները ուզում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ որոշել են հանդիպել Փաշինյանին ու Ավինյանին. Նորամարգի դպրոցի ուսուցչուհիՁեր շնորհիվ՝ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ԼուկաշենկոյինՏիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Զգեստների «ճակատամարտ»․ Էմիլի Ռատակովսկին՝ ընդդեմ Էլզա Հոսկի (լուսանկար)ՀՀ վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել եմ վարչապետին․ Մարուքյան Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել«Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համարՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Փաշինյանը ծանոթացել է զինվորների առօրյային (տեսանյութ, լուսանկարներ)Բելառուսի ՆԳՆ֊ն հերքում է բողոքի ցույցի ընթացքում զոհի մասին լուրերըԱյսօր սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 44 տարեկանՀրապարակվել են Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրերԲացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման դեպք․ գործել է հանցավոր սխեմա․ ԱԱԾՍևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ․ ՓաշինյանՎլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեցԱրցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մեկ ցուցարար է զոհվելԸնթանում է Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂԻնչ է նկարել Գարիկ Պապոյանի տեղադրած թաքնված տեսախցիկն իր տան բակում Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում 213 մարդ է ձերբակալվելՍևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Ողբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. Կա 5 մահ Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,23%֊ըՊլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Օրվա կադր․ Փաշինյանը՝ Սիսիանի զորամասումԲելառուսում տեղի են ունեցել հետընտրական լայնածավալ բողոքի ցույցեր (լուսանկարներ, տեսանյութ)Վանաձորի որոշ թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի Աստղագուշակ՝ օգոստոսի 10-ի համարՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ Տարիքը խնդիր չէ․ 53-ամյա Պամելա Անդերսոնը՝ սեքսուալ ֆոտոշարքումԸստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Մարինկա Խաչատրյանն ընտրյալի հետ՝ նոր ֆոտոշարքումԱրամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի
Ամենադիտված