Թբիլիսիի քաղաքապետն առաջարկել է շաբաթվա մեջ երկու անգամ արգելել ավտոմեքենաների երթևեկությունը
ՎրաստանԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջարկել է երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո շաբաթվա մեջ երկու անգամ արգելել մասնավոր տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում, գրում է Sputnik Georgia-ն:
Քաղաքապետի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված սահմանափակումները դրական ազդեցություն են թողել մայրաքաղաքի օդի մաքրության վրա:
«Մենք գաղափար ունենք, որ երբ սկսենք նորմալ կյանքը, շաբաթվա մեջ երկու անգամ արգելենք մասնավոր ավտոմքենաներով երթևեկությունը, որպեսզի պահենք էկոլոգիական վիճակը»,- ասել է Կալաձեն: