Որն է համաճարակի ֆոնին ալկոհոլ օգտագործողների առավելությունը ըստ Կոմարովսկու․ Ռիա Նովոստի
ԱշխարհԲժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին Յութուբի իր ալիքում պատասխանել է հետևորդների հարցին, թե որքան է ալկոհոլիզմով տառապող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Բժիշկը կարծում է, որ ալկոհոլիկները միայն մեկ առավելություն ունեն մարդկանց մեծամասնության մոտ: Այն կայանում է նրանում, որ ալկոհոլ օգտագործողները վարում են սոցիալական ապրելակերպ: «Նրանք ծանոթությունների սահմանափակ շրջանակ ունեն, հետևաբար, նրանք մեծ հնարավորություն չունեն կորոնավիրուսով վարակվելու», - պարզաբանել է Կոմարովսկին: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ալկոհոլ օգտագործողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության վերաբերյալ վիճակագրություն չկա: Ավելի վաղ, Նյու Յորքի բժիշկ Մառլեն Կապլանը կոչ էր անում ձեռնպահ մնալ համաճարակի ժամանակ ալկոհոլ օգտագործելուց, որպեսզի չստեղծվի ավելի մեծ բեռ օրգանների, հատկապես լյարդի վրա: