Իրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան Ինչպե՞ս է մեր զինվորի զինվորական փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ․ Ադրբեջանի կողմից տարածված լուրը կեղծ է Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է․ «Հետք» Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ (տեսանյութ) Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի՝ վիրավորված լրագրողներին երկիր վերադարձնելու համար Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել․ Աբրահամյան Հանուն հաղթանակի (տեսանյութ) 

Թուրքիայում ոչնչացվել է հայերի հետքը ․նախագահի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

Համաշխարհային Մամուլ

Ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև․

ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի և հիվանդությունների հետևանքով: Ի՞նչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը:

Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը և նշանավոր անհատները՝ որոնց մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ, թեև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, և պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արևմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեր հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի և գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին:

Ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված և իրականացված ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ Երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և անևերակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ այն բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը):

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդներին և սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ և ինչպե՞ս կատարվեց դա: Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին և նպաստել նրա զարգացմանը: Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն էլ այդ է: Թե ինչպե՞ս, Ցեղասպանության ակտի և այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ և այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները և ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել և հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան:

Կուզենայի կենտրոնանալ ցեղասպանության պատճառների և հետևանքների վրա:

Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը:

Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցը» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախության, ինչը օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից ևԱռաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության Եվրոպական և Միջինարևելյան հատվածներում:

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետև՝ հանրապետական Թուրքիան, որովհետև Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս և Միջինասիական երկրներ:

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաև ժամանակի գերտերությունները՝ այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սև ծով ելքով:

Հայաստանի և հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաև 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի և Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տևական վեճի և կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր:

Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի և Միջին Ասիայի ընդարձակ և հարուստ տարածքները:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար:

Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

ՀԱՐՑ. Այնուհանդերձ խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած կայսրության այլ ժողովուրդները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլորովին էլ այդպես չէ, և ամենից լավ դա գիտեին թուրքերը:
Դեռևս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչև պետականության վերականգնման ծրագիր և սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռևս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի և ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում և Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր:

Տնտեսության և առևտրի մեջ հայերը շատ ակտիվ և ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլև Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն, և մեծապես նպաստում էին համաշխարհային առևտրին և Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական կապերի զարգացմանը:
Հարավ-արևելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արևելքում և Եվրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները և Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը և ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ:

Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգևոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական և մարզական հաստատություններ:

Հայերը, որպես պետականության ավանդներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաև Արևելքից Արևմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական և վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում:

Ապագա երկրի ներքին և արտաքին անդորրությունը պահպանելու համար հայերն ունեին նաև Բալկանյան և Կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ և կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները:

Առկա էր նաև բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում և Կովկասում զգալի թիվ էին կազմում և համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից նույնիսկ ոմանց գերազանցում էին:

Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձևավորելու համար:

Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել և պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի հայ բնակչության ազատ և անկախ ապրելու իրավունքը:

Այսօր Հայաստանը Արցախի և հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն են կազմում: Այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին:

ՀԱՐՑ. Պարոն նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, և ինքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է և պետք է նայել ապագային:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է:

Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստը էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Այսինքն, հայերը Ցեղասպանության հետևանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու և իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից:

Եվ նկատի առեք, հայերը նոր ձևավորվող էթնիկական խումբ չէին, այլ աշխարհի հին պետականություն և քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ:
Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը:

Եվ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք, և ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը:

Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ:

Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեև հայերը, դաշնակից բանակների կազմում, պատվով և անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներում՝ Վերդենից սկսած մինչև Պաղեստին, Բրեստից սկսած մինչև Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը:

Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի և դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու և իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են ցեղասպանության հետևանքով:

ՀԱՐՑ. Որո՞նք են, ըստ Ձեզ, ցեղասպանության դասերը, և ի՞նչ անելիք ունի մարդկությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանություների:

Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում և կրկնության բացառում, հետևանքների վերացում:

Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջին ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանը, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է:

Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, և մյուս կողմից այդ հարցերի շուրջ «դիվանագիտություն բանեցնել»:

Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները և միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց:
Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:

Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզիդներին, ինչպես նաև թուրք, քուրդ և արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը:

Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական և հասարական գործիչներ, որոնց մեջ նաև բազմաթիվ թուրք մտավորականներ և հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ և կշրջեն դրանք:

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչուՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն` «Ալ Ջազիրա»-ին Վարձկանների ներգարվմամբ Ադրբեջանը և Թուրքիան սպառնում են աշխարհի անվտանգությանը. ԱՀ ԱԳՆ Արցախում ռմբակոծության տակ հայտնված «Դոժդ» հեռուստաալիքի թղթակցի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՀՕՊ ա, էս ինչ էղավ... 4-ն էլ ոչնչացան. Մարիամ ՓաշինյանԱրցախի նախագահը, ԱԳ նախարարը այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին. ԱՀ նախագահ (տեսանյութ)Չորրորդն էլ ոչնչացվեց. ՀՀ վարչապետՀարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում. ՓաշինյանՌոմանոս Պետրոսյանը` Աբովյանում հնչած պայթյունի ձայների մասինՈչնչացված ադրբեջանական զինծառայողները. ՊԲ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը․ «Փաստինֆո»ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. խոսնակ ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն ՀովհաննիսյանՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պատրավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ «Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները Եվրոպա Լիգայում Հայի միասնականությունը և ոգին անկոտրում են. թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայովԶոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. հայկական կողմից կա զոհ, երկու վիրավորԿենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունվեց` նվիրված Արցախյան հակամարտությանը. Աշոտյան Տիկ-Տոկի գրասենյակից զանգահարել են ՀՀ ՄԻՊ՝ այն արգելափակելուց հետոԿարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում. Սեյրան ՕհանյանԱդրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներԱրցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան. Աննա Նաղդալյան Սեյրան Օհանյանի ճեպազրույցը Արցախից` ուղիղՍիսիանցի փոքրիկին անվանակոչել են Տարոն՝ ի պատիվ Արցախում զոհված հերոս Տարոն Ֆիլիպոսյանի«Աշխարհը աչք է փակում Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը ենթարկվող ժողովրդի վրա»․ Սերժ ԹանկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վիրավոր զինվորներին Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. Նաղդալյան Իրանում ծեծի են ենթարկվել անջատողական պանթյուրքիստներին (տեսանյութ)Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված․ ՀԺՄ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքըՏասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ. Արտակ ԲեգլարյանԱրմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանըՀայաստանը ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է. ԱՀ ՄԻՊՀայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջներըԱրսեն Թորոսյանը մեկնել է Արցախ Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբԻրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին Անհայտ անձը սուր ծակող գործիքով հարձակվել է Սահակաշվիլիի վրա (տեսանյութ)Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ. Արտակ ԲեգլարյանՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը` ուղիղԱրցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսը` ուղիղԹալիշները խափանում են Ալիևի՝ զորակոչի մասին հրամանը․ Վարդան Ոսկանյան 1280 զոհ, 2700 վիրավոր, 12 ուղղաթիռ. Ադրբեջանի կորուստները
Ամենադիտված