Ապրիլի 24-ին մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն հիշողության և արդարության. Մակրոն
SocietyՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրել է.
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, մենք կանգնած ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն հիշողության և արդարության: Մենք երբեք չենք մոռանա»:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
En ce 24 avril, journée de commémoration du génocide arménien, nous sommes avec tous ceux qui luttent pour la mémoire et la justice. Nous n’oublierons jamais.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 24, 2020