Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե Սահակյան Արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Միրզոյան 

Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար. Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Le Monde»-ում

Համաշխարհային Մամուլ

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այն ներկայացվում է ստորև․

«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:

Երիտթուրքական կառավարությունն, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները


Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի և Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երևույթների տեսքով:

Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:

Ուրուգվայ՝ 1965-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:

Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին

Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ևս ցեղասպանության իրողության հետ կապված որևէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

Իրավունք և ազատություն

Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:

Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի:

Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:

1915թ. հայերի ձգտումները հանուն ազատության և իրավունքի պատճառ դարձան բռնությունների և ոճիրների: Այսօր և, մասնավորապես 2018թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի. Վարդան Ղուկասյան Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից. ԱբրահամյանԱդրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարըՀայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. Ստեփան ԴանիելյանՎախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը «Մաֆիայի ժամ Զինվորի տանը». ԵՊԲՀ ռեկտորը լուսանկարներ է հրապարակելՀանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե ՍահակյանԱրոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. ՄինասյանՈւնեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան Ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. ՄիրզոյանԱրթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբանՍուրեն Սահակյանը նշանակվել է ՊՆ փոխնախարար Հացի գյուղի բնակիչը մանրամասնում է, թե ինչպես է 2 օր առաջ գերեվարվել և ինչպես են իրեն բաց թողել (տեսանյութ) ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ լեգիտիմ են. Արփինե ՀովհաննիսյանՊատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չի՞ ստեղծվի. ի՞նչ են թաքցնում իշխանություններըԿարին Տոնոյանը պատասխանել է «լենազգիներին»Միքայել Մինասյանը հրապարակել է «Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը»Երևանում մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարածը կրկին փորձել է նետվել Կիևյան կամրջից Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանՀազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի. քաղաքագետՏիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետԱրարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել ՄինասյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԱդրբեջանինՓաշինյանի կառավարության նոր հակառեկորդըՍփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին. Միքայել Մինասյան (տեսանյութ)Վաղարշակ Հարությունյանը Ստեփան Դեմիրճյանի տանն էր, փորձում է համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. Mediaport Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փորել և շրջել են գերեզմանաքարերը «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը. 168.am Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում Արայիկ Հարությունյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանի հետՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ «Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիևը կրկին հակահայկական հայտարարություն է արելՀայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն. News.am Թուրքիայում հայկական եկեղեցի են վաճառքի հանել«Արարատ»-ի դարպասապահը հեռացել է ակումբից «Մեր տղան լավ է». պատգամավորը տեսակցել է օրերս թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինվորին Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներՄահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե ՌոտշիլդըԳիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. ՄարուքյանԱննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. «Mediaport»Շուշիում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք (լուսանկարներ) Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 նոր երկրների հետ
Ամենադիտված