Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...» ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Ես չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ) Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան 

Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար. Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Le Monde»-ում

Համաշխարհային Մամուլ

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այն ներկայացվում է ստորև․

«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:

Երիտթուրքական կառավարությունն, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները


Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի և Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երևույթների տեսքով:

Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:

Ուրուգվայ՝ 1965-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:

Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին

Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ևս ցեղասպանության իրողության հետ կապված որևէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

Իրավունք և ազատություն

Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:

Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի:

Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:

1915թ. հայերի ձգտումները հանուն ազատության և իրավունքի պատճառ դարձան բռնությունների և ոճիրների: Այսօր և, մասնավորապես 2018թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է ԱԱՏՄ ստուգայցեր Կապանում, Սիսիանում, Գորիսում Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...»Այս դժվար պահին Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին ենք. Մարուքյան Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերըՆարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրըՔադիրովը հայտարարել է,որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ Մակրոնի նկատմամբ իր դիրքորոշման պատճառովԵս չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Սարսափելի է, ցավալի է տեսնել այս ամենը․ Միխայիլ Գալուստյանը՝ Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծության մասինԱվինյոնում զինված անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա Գևորգը թեժ մարտերում կարողանում է հետ շպրտել թշնամուն՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանըՀայրենիքի պաշտպանները (լուսանկարներ)Ինչ հարցերի շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի ԲալասանյանըՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ Իսրայելից հերթական բեռնատար ինքնաթիռն է ուղևորվում Ադրբեջան Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը. լսվում են պայթյուններ. ԼՐԱՑՎՈՂ Կրկին թիրախավորվել է Շուշին Նիցցայում, զինված ահաբեկչի հարձակումից հետո, կփակվեն բոլոր եկեղեցիները Գերմանիայում կարանտին է հայտարարվելԱդրբեջանական ուժերի նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է. Նիկոլ Փաշինյան Բելգիացի պատգամավորը Ստեփանակերտում կրակահերթի տակ է հայտնվել․ War GonzoՀՀ ԱԳՆ գրառման շահարկումն անընդունելի է․ Իրանում ՀՀ դեսպանություն Նիցցայում, ահաբեկչի հարձակման արդյունքում, երեք մարդ է սպանվել (տեսանյութ)ԿԽՄԿ-ի ջանքերով հայկական կողմին է վերադարձվել 29 զոհվածների մարմիններ և մեկ քաղաքացիական անձՄինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե Նիս քաղաքում զինված հարձակման հետևանքով կին է գլխատվել (տեսանյութ) Ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքը Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը․ ՔոչարյանԹուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են հայրենիքԳագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեցՇուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները (լուսանկարներ) Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված ահաբեկիչը հարձակվել է մարդկանց վրաԱդրբեջանը մոլորեցրել է միջազգային հանրությանը՝ ծավալելով կեղծիքների վրա հիմնված քարոզարշավ Մա՛մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիսՄեր ազգը հզոր է․ Յուրա Մովսիսյան Ադրբեջանական դիակներ. ՊԲ տեսանյութ է հրապարակել «Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշան է. Տիգրան Աբրահամյան 1 օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 ՀՀ քաղաքացի. «Ակոս»-ի խմբագիր Կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել․ ՄարուքյանԱդրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերըՀավանաբար սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է. Արցախի ՄԻՊ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ
Ամենադիտված