Մայիսի 4-ից Իտալիայում ֆուտբոլիստներին կթույլատրվի մարզվել
Սպորտ Մայիսի 4-ից Իտալիայում գտնվող ֆուտբոլիստներին թույլատրվելու է մասնակցել անհատական մարզումների, գրում է «Football Italia»-ն: Իտալիայի առաջնությունը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ընդհատվեց մարտի 10-ին՝ անժամկետ։ Շաբաթվա սկզբին Ա Սերիայի ակումբները միաձայն քվեարկեցին մրցաշրջանը վերսկսելու օգտին:
Կիրակի օրը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ասաց, որ մայիսի 4-ից Իտալիան կվերացնի կորոնավիրուսի տարածումը զսպելու համար կիրառվող շարժման որոշ սահմանափակումները, իսկ որոշ կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ կկարողանան վերսկսել աշխատանքը հաջորդ շաբաթվանից: Մայիսի 4-ից ֆուտբոլիստները կկարողանան անհատական մարզումներ անցկացնել, բայց ակնկալվում է, որ թիմի մարզումը թույլատրվելու է ոչ շուտ, քան մայիսի18-ին, ինչը հետաձգելու է Իտալիայի առաջնության վերսկսումը: