Թրամփն ու Մակրոնը հայտարարել են ԱՀԿ֊ում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին․ Ռիա նովոստի
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտության մասին հարցի շուրջ, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջուդ Դերը: «Նախագահ Թրամփը և նախագահ Մակրոնը պայմանավորվել են ԱՀԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին հարցի շուրջ», - ասաց Դերը: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ֊ի ֆինանսավորումը, որը, ըստ նրա, ժամանակին տեղեկատվություն չի տվել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև չի հայտնել ճշմարտությունը համաշխարհային հանրությանը: Այս ամենը, ըստ Թրամփի, պատճառ է հանդիսացել ԱՄՆ֊ում և ողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածմանը։