Դիմորդների քննական առարկաները կհայտարարվեն ապրիլի 30-ին
Հասարակություն«Յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները կհանձնեն մեկ քննություն, թե որը պետք է լինի մասնագիտությամբ պայմանավորված հիմնական ու միակ քննությունը, դեռ որոշման փուլում է: Այս օրերի ընթացքում հենց աշխատում են դրա վրա: Բոլոր մանրամասները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կհայտնենք ապրիլի երեսունին»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Խնդրում եմ խուճապի չմատնվել, բավական երկար ժամանակ է տրված մտածելու, որոշելու և հայտագրվելու համար: Կարևորը միակ քննությանը լավ պատրաստվելն է, այլ խնդիր չի լինի»: Հիշեցնենք, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ընդունելության քննությունների կարգը։ Դիմորդները հուլիսի սկզբին կհանձնեն մեկ քննություն: Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: