Ռոնալդուն, կորոնավիրուսի պատճառով՝ չի ծրագրում վերադառնալ Իտալիա. Sport.es
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի նախատեսում մոտ ապագայում վերադառնալ Թուրին: Իտալիայի առաջնությունը, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, անորոշ ժամանակով ընդհատվեց մարտի 10-ին: Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Իտալիայում գտնվող ֆուտբոլիստներին անհատական մարզում թույլատրվելու է մայիսի 4-ից, իսկ թիմի մարզումը թույլատրվելու է մայիսի 18-ից: Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա Ռոնալդուն կմնա «Մադեյրայում» մինչև ակումբի կողմից հետագա ծանուցումը: Պորտուգալացին չի ցանկանում մեկնել Իտալիա, մինչև անվտանգության առավելագույն պայմաններ չստեղծվեն: Նշվում է, որ հարավոր է՝ հարձակվողը Թուրին վերադառնա մասնավոր թռիչքով մայիսի 4-ին։