Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին․ ՄԻՊ Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում Քաղաքական դաշտի խաղացողների դիրքավորումը. ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը ԵԽ-ն հակառուսական բանաձև է ընդունել Նավալնիի ձերբակալության պատճառով Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի. ինչ հարց է օրակարգում Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան 

«Ժողովուրդ». Որ դեպքում եւ ինչպես կարող է պետականացվել «Յուքոմ»-ը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավորությունը «Յուքոմ» ընկերության նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե այս օրենքի շրջանակներում հնարավո՞ր է պետականացվի «Յուքոմ» ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն պատկանում է Խաչատրյաններին, որոնց ունեցվածքն արգելանքի տակ է եւ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։ Ընդգծենք, որ այս հարցումը նախարարությանն ուղարկել էինք ավելի վաղ, քան հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Վերջինիս եւս այս ընկերության մասով հարցեր էինք ուղարկել, որին նա պատասխան տվեց հենց իր պաշտոնական հաղորդագրության միջոցով։ Մանե Գեւորգյանը մասնավորապես նշել էր․ «Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»: Իսկ ահա նախարարությունից մեր հարցման ի պատասխան, պարզաբանել են թե ինչպես եւ որ դեպքում է բռնագանձվում գույքը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը եւ օգտագործումը եւ ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող եւ ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը: Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների եւ նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա եւ ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը: Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման եւ հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել եւ քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի եւ եկամուտների մինչեւ անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը»։ Այսպիսով, հաշվի առնելով վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունները, Յուքոմ ընկերության հիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ապա առաջիկայում նոր գործընթացների ականատես կլինենք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջալալին պատերազմի ժամանակ եմ տեսել, տեղյակ եմ՝ ինչպես է դեպքը եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. «DataLeaks»Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե դավաճան. Սամվել ՖարմանյանՇուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից․ Միքայել Մինասյան Կրթության ոլորտում հաստատությունների ֆինանսավորման դրույթներում իրականացվեց փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարարԱդրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին․ ՄԻՊ Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում Մինչև հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Նիկոլիզմի Կարթագենը» պետք է հեռանա. Էդուարդ ՇարմազանովԵվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում Քաղաքական դաշտի խաղացողների դիրքավորումը. ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումըԵԽ-ն հակառուսական բանաձև է ընդունել Նավալնիի ձերբակալության պատճառով Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի. ինչ հարց է օրակարգում «Պարոն Քերոբյան, հունվարի 28-ը ոչ աշխատանքային է, բայց Դուք աշխատում եք, շատ գործ կա անելու»Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ ԵսայանՀայաստանի պետական պարտքը հասավ 8 միլիարդ դոլարի. տնտեսագետԽոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան Արային Հարությունյանն ընդունել է Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներինԱրցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել (լուսանկար)Փաշինյանը խճճվել է ինքն իր ստերի մեջՀաղթանակն ու պարտությունը մոտավորապես նույն քանակի մարդկային կորուստներ է ունեցել. Արա Վարդանյան Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ու գերիներին Բաքվում պահելը մի բան է նշանակում. Սուրեն Սարգսյան Սիրիացի վարձկանները ազատություն են պահանջում. «Մենք համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի». Medialab.am «Հուսով եմ` Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ քննարկել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հասցեին. հայտարարությունՍտրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել Պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար. Շիրակի մարզպետ Սպանություն՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դիՄենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային. թուրք գեներալՄոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Գևորգ ԽաչատրյանԵրկրի վիճակն էլ ազդեց Վիգեն Ստեփանյանի առողջության վրա. Վազգեն Մանուկյան Մենք ապրում ենք Նիկոլով, Նիկոլի ժամանակ ոչ մեկս չի մեռել. լոռեցիներ (տեսանյութ)Արցախում տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը«Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան…»Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» Իտալիայի ՍուպերգավաթումԱյսօր մենք ամբողջովին մտածում ենք` ովքեր են մեծ հայեր. Վիգեն Ստեփանյանին մեր ժողովուրդը պետք է հիշի որպես իսկական հայի. Գալուստ Սահակյան Պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ-որ գործ է քննվում. Աբրահամյանին կանչել են ԱԱԾ Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին. Տիգրան ՊետրոսյանԴերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգիստն է. ուղիղԴերասանուհի Արսինե Խանջյանը հանդես է եկել կոչով33 օր շարունակ հրետանիով կռիվ է տվել որդիս, տղերքը քնել են խրամատներում՝ փոշոտ ու կեղտոտ. զոհված Իշխան Մանուկյանի մայրը՝ հերոսացած որդու մասին
Ամենադիտված