«Իրավունք». Հայկ Մարությանը «յան է տվել» Փաշինյանից «Ժողովուրդ». Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն «168 ժամ»․ Սգո թափորի զվարթ առաջնորդը «Հրապարակ». Մի խումբ համայնքապետեր դիմել են ՍԴ «Փաստ»․ Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն «Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները կիսվել են Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում ՀՀ ԶՈւ-ն նոր հայտարարություն է տարածել «Արաղ ու պինցետից» մինչև «Իսկանդեր». Փաշինյանի անհաջող «կրուտիտները» Նիկոլ Փաշինյանի երեք հենարանները 

«Ժողովուրդ». Որ դեպքում եւ ինչպես կարող է պետականացվել «Յուքոմ»-ը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավորությունը «Յուքոմ» ընկերության նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե այս օրենքի շրջանակներում հնարավո՞ր է պետականացվի «Յուքոմ» ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն պատկանում է Խաչատրյաններին, որոնց ունեցվածքն արգելանքի տակ է եւ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։ Ընդգծենք, որ այս հարցումը նախարարությանն ուղարկել էինք ավելի վաղ, քան հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Վերջինիս եւս այս ընկերության մասով հարցեր էինք ուղարկել, որին նա պատասխան տվեց հենց իր պաշտոնական հաղորդագրության միջոցով։ Մանե Գեւորգյանը մասնավորապես նշել էր․ «Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»: Իսկ ահա նախարարությունից մեր հարցման ի պատասխան, պարզաբանել են թե ինչպես եւ որ դեպքում է բռնագանձվում գույքը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը եւ օգտագործումը եւ ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող եւ ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը: Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների եւ նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա եւ ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը: Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման եւ հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել եւ քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի եւ եկամուտների մինչեւ անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը»։ Այսպիսով, հաշվի առնելով վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունները, Յուքոմ ընկերության հիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ապա առաջիկայում նոր գործընթացների ականատես կլինենք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Հայկ Մարությանը «յան է տվել» Փաշինյանից«Ժողովուրդ». Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն«168 ժամ»․ Սգո թափորի զվարթ առաջնորդը«Հրապարակ». Մի խումբ համայնքապետեր դիմել են ՍԴ«Փաստ»․ Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները կիսվել ենՆախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին Ավտովթար Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներ Թուրքիան և Ադրբեջանը վերջապես ուզում են քաղաքակիրթ ղեկավարով քաղաքակիրթ հարևաններ ունենան. Սոս Ջանիբեկյան«Ոչ մի հարցի չեք պատասխանում». մարզերից երթի եկածներին արգելում էին շփվել լրագրողների հետ (տեսանյութ) Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում Լիլիթ Կարապետյանի գրավիչ կերպարը Փաշինյանը գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում. Տիգրան Աբրահամյան Կներե՛նք, երբ բանտախցերում ամենաշատը հոգեբույժները ձեզ կայցելեն. Կարին ՏոնոյանԴու սպանեցիր, քանդեցիր հազարավոր ընտանիքներ. զոհված զինծառայողի մայրը` ՓաշինյանինՀՀ ԶՈւ-ն նոր հայտարարություն է տարածելԱրսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am Մարդիկ, ովքեր դժկամորեն եկել էին Փաշինյանի հանրահավաքին, հազարներով միացել են ընդդիմության հանրահավաքին. ՄինասյանՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում Նիկոլի ելույթը հրապարակային բազար էր. Աղասի Ենոքյան «Սրբապի՜ղծ ալեններիդ ու պապիկյաններիդ ասա երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»«Արաղ ու պինցետից» մինչև «Իսկանդեր». Փաշինյանի անհաջող «կրուտիտները»Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում. համալսարանի ռեկտոր Երկարաձգվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումներ անել. «Հետք» Նիկոլ Փաշինյանի երեք հենարաններըՓաշինյանը պետք է ապացուցի իր՝ Հայաստանի Հանրապետությանը թշնամի չլինելը. Դավիթ ԽաժակյանԱյս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան Փաշինյանը, Աննա Հակոբյանը և աջակիցները ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ Փաշինյանի երթի ճանապարհին թափված են «հողատու» գրությամբ թռուցիկներ (տեսանյութ)Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին` ժամը 16:00-ին. Իշխան Սաղաթելյան Ընդդիմադիրները երթով գնում են նախագահի նստավայրի մոտ (տեսանյութ)Բա ինչի՞ հանրահավաքը Ստեփանակերտի հրապարակում չեք անում ու վանկարկում` «Նիկո´լ, վարչապետ». Ռուբեն Մխիթարյան «Ամբողջ ժողովուրդն է քեզ մերժելու». Արփինե Հովհաննիսյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Օնիկ Գասպարյանի դուստրԱյստեղ ենք հավաքվել` սատարելու Հայոց բանակին. Սեյրան Օհանյան Լարված վիճակ Երևանում․ Փաշինյանի ու ընդդիմության գլխավորած հանրահավաքները հանդիպեցին Պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ. ՄարուքյանՓաշինյանի երթի մասնակիցները վանկարկում են դըփ-դըմփ-հու-ն (տեսանյութ) Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի աջակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան Մարտի 1-ի սպանությունները բացահայտված են, ապացույցները՝ ոչնչացված. Փաշինյան Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մարտահրավեր է նետում` «Գնանք ընտրությունների» Տխուր է իրականում, անկեղծ՝ շատ տխուր է. Սոֆյա ՀովսեփյանԲաղրամյան պողոտայում ելույթ ունեցավ գեներալ Յուրի Խաչատուրովը (տեսանյութ) ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը Հույս եմ հայտնում՝ Արմեն Սարգսյանը կկայացնի այնպիսի որոշում, որը կբխի ժողովրդի շահերից. Փաշինյան (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում. Սենոր Հասրաթյան Գեղամ Մանուկյանը կատակեց` «Ասա` որ հրապարակում ես, ասեմ` ով ես դու» ՊԵԿ աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել հանրահավաքին․ հերքում
Ամենադիտված