Թրամփը կրկնել է, որ ինքը տեղեկություն ունի կորոնավիրուսի՝ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում ստեղծված լինելու մասին․ ABC
ԱշխարհՀինգշաբթի օրը Թրամփը կրկնել է, որ ինքը տեղեկություններ ունի, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ չինական Վուհան քաղաքի լաբորատորիան կորոնավիրուսի ստեղծման ամենահավանական աղբյուրն է: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, սակայն, հայտարարել է, որ Ավստրալիայի իշխանությունները «կայուն ապացույցներ» չունեն այն մասին, որ կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Վուհանի ինստիտուտի լաբորատորիայում, հայտնում է ABC Broadcasting Corporation-ը: «Մեր ունեցած տվյալները հիմք չեն տալիս հավատալու, որ Վուհանի լաբորատորիան հավանական տարբերակ է», - ասել է երկրի վարչապետը Կանբերայում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս քննադատել են Չինաստանին վիրուսի ծագման վերաբերյալ տվյալների գաղտնիության համար: Պոմպեոն բազմիցս կոչ է արել Չինաստանին հայտնել, թե արդյոք վիրուսը կարող էր «փախչել» Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիաներից, որտեղ ուսումնասիրվում են վտանգավոր վարակիչ հիվանդություններ: