ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Զարեհ Սինանյանն ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ. ՀՅԴ

Եթե Զարեհ Սինանյանը  հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Զարմանքով ընթերցեցինք մամուլի տարբեր աղբյուրներում զետեղված՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթը այն մասին, թե «գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում» (մեջբերումը՝ «Առավոտ»֊ից), եւ կամ՝ «ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային։ Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք» (Սինանյանի ուղիղ խոսքի մեջբերումը՝ դարձյալ «Առավոտ»-ից)։ Մենք սպասեցինք այս լուրի հերքմանը, կամ որևէ այլ պարզաբանման, որը սակայն տեղի չունեցավ։ Հետևաբար, որպես Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ, պարտավորված ենք արձագանքել այս ելույթին։

Առաջին հերթին ցանկանում ենք ընդգծել, որ հայրենադարձությունը երբեք չի կարող սպասել երկրի «պատրաստ» լինելուն. եթե պրն.  Սինանյանի պատկերացմամբ հայրենիքում հաստատվելու տրամադրություն ունեցող մեր հայրենակիցները սպասում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի ամենազարգացած և ամենաապահով երկիրը, և իրենք այդ ժամանակ հաստատվեն այստեղ, ապա չարաչար սխալվում է։ Իսկ եթե պրն. Սինանյանն  ի՛նքը հայրենիք էր վերադարձել, մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր նոր իշխանությամբ արդեն դարձել է դրախտավայր, դարձյա՛լ չարաչար սխալվել էր։ Ավելի՛ն. եթե նա հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Նա ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը։

Մասսայական հայրենադարձության համար անհրաժեշտ է մեկ բան՝ հստակ, ընկալելի, համապարփակ և կարճ օրինական փաթեթ, որը կկարգավորի հայրենադարձության գործընթացը։ Նմանօրինակ օրենքի մշակումից խուսափել են Հայաստանի ղեկավարությունն ստանձնած բոլոր իշխանությունները՝ անխտիր եւ դիմել են միմիայն ձևական քայլերի, մինչդեռ հայրենադարձությունը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող խնդիր է։ Եթե պրն. Սինանյանը կարողանա ապահովել վերոնշյալ օրենքի ընդունումը, ապա հայ ժողովրդի տարբեր շերտեր իրե՛նք կբարձրացնեն հայրենադարձության ալիքն ու գալով Հայաստան՝ իրենց աշխատանքով ու քրտինքով մասնակից կդառնան Հայաստան երկրի և Հայաստան պետության կառուցման և զարգացման գործընթացներին։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված