Սարյան փողոցում շինարարության հետևանքով հողաշերտը սահել է
Արտակարգ ՊատահարՄայիսի 1-ին, ժամը 19:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Սարյան փողոցի «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի մոտակայքում շինարարության հետևանքով հողաշերտը սահել է՝ հնարավոր է առաջանա ասֆալտի նստվածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից»
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ. Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում գտնվող շինարարական տարածքի ներսում կատարված աշխատանքներից մայթի ասֆալտապատ հատվածի տակից հողային շերտ է թափվում, որի շարունակական լինելը կառաջացնի ասֆալտի նստվածք:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: