«Շատ սյուռ ա, որ իշխանությունը մոլեգնում ա մի տեսաուղերձից ու ընթացքում «թռնում» տափակ հաղորդումների դեմքին»
ԲլոգոսֆերաՀաղորդավար, հումորիստ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոր շաբաթ ա սկսվում և ուզում եմ դրական լիցքերով սկսվի)
Դրա համար հիշեցնում եմ իշխանությանը (դատելով վերջին օրերից ավելի հաճախ ա պետք հիշեցնել), որ
1 Դուք հաղթել եք, ՀԱՂԹԵԼԵՔ և հաղթական հաղթանդամ հաղթողներ եք! Winners!
2. Դուք ունեք ԱԱԾ
3. Ունեք Ոստիկանություն (mint condition-ում չի, բայց հմի էդ ա)
4. Դատախազություն ունեք:
5. Ժողովրդի հսկայական սեր և աջակցություն ունեք
5. Նախկին պիղծ ռեժիմի վրա մարդա 10 քրեական գործ ա բացված:
Շատ սյուռ ա, որ սենց վիճակում գտնվող իշխանությունը երկու օր սրտնեղում, հարձակվում և մոլեգնում ա մի տեսաուղերձից: Ու ընթացքում նաև թռնում ա անհումոր ու տափակ հաղորդումների դեմքին, որը նույնիսկ ԱԺ նախագահի կինը չի նայում(
Ուզում եմ ասեմ, սաղ լավ ա, մանավանդ իշխանության մոտ` սաղ շատ լավ ա! Եկեք բոլորս մի քիչ ավելի երջանիկ փորձենք լինել: Բոլորիս մաղթում եմ կանացի երջանկություն»: