«Ուդինեզեն» չի վերսկսի մարզումները՝ չնայած իշխանությունների թույլտվությանը
Սպորտ«Ուդինեզե» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ չի վերսկսի խաղացողների մարզումները՝ չնայած իշխանությունների թույլտվությանը: Իտալիայի առաջնությունը ընդհատվեց մարտի 10-ին՝ անժամկետ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Երկուշաբթի օրվանից սկսած՝ Իտալիայում խաղացողներին թույլ կտրվի անհատական մարզումներ անցկացնել: «Ուդինեզեն», սակայն, հայտարարում է, որ «Դինո Բրյուսսկի» մարզադաշտը կփակվի մինչև հետագա ծանուցումը, ասվում է հայտարարության մեջ: