ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Լույս է տեսել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թվականի 1-ին համարը` նվիրված ԱԵԳՄՄ-ի հիմնադրման հնգամյակին

Գիտություն և Մշակույթ

Օրերս լույս է տեսել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թվականի 1-ին (4) համարը, որը նվիրված է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադրման 5-ամյակին և բացվում է գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հոբելյանական նախախոսքով՝ «ԱԵԳՄՄ-ի հնգամյա երթը» խորագրով:

Ինչպես նշում է Ա.Հարությունյանը, «կազմակերպության բարեշահ նախաձեռնություններից մեկն էլ 2018 թվականից «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակումն էր, որ, ի թիվս այլ առաջնահերթությունների, կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն և գիտության միջոցով Արցախը հանրահռչակելու արտերկրում: Այդ համազգային տեսլականով, հավաքական պատասխանատվությամբ, գիտական ուժերի համախմբումով հարկ է շարունակել պարբերականի հրատարակումը, պարբերական, որը պետք է դառնա ԱԵԳՄՄ-ի որդեգրած գիտության դիվանագիտության միջոցով Արցախի միջազգային ճանաչմանը նպաստող ռազմավարական ու մարտավարական յուրօրինակ ուղեցույցը»:

2020 թվականի ապրիլի 15-ի դրությամբ տպագրվել է պարբերականի 4 համար: Առաջին իսկ համարից գիտական-ակադեմիական հանրության ուշադրությանն արժանացած պարբերականում ընդհանուր առմամբ տպագրվել են 200 հեղինակների 180 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի 11 երկրները` Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Իրանը, Լեհաստանը, Հարավային Օսեթիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Յուրաքանչյուր համարի լույս ընծայումից հետո ԱԵԳՄՄ-ն  խմբագրական խորհրդի կազմի, հոդվածագիրների և գիտական լայն հանրության մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումներ է կազմակերպում ինչպես Երևանի պետական համալսարանում, որ պարբերականի հիմնադիրն է, այնպես էլ Ստեփանակերտում:

«Գիտական Արցախ»-ի սույն համարով սկզբնավորվում է նաև «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրած «Արցախ» հրատարակչության գործունեությունը: Ինստիտուտը, որի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, իր նպատակներին ու առաքելությանը համահունչ շարունակելու է ապահովել ԱԵԳՄՄ-ի գլխավոր ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ «Գիտական Արցախ»-ի հրատարակումը տարեկան 4 համարների տպագրությամբ:

«Գիտական Արցախ»-ի 2020թ. 1-ին (4) համարում տեղ են գտել հասարակական գիտությունների (քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, պատմություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն) վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Գերմանիան, Լեհաստանը և Ուկրաինան ներկայացնող 30 հեղինակների 24 հոդվածներ՝ գիտական ամենատարբեր հիմնախնդիրների արդիական լուսաբանությամբ, ինչպես նաև մեկ գրախոսություն: Հեղինակներից 7-ը գիտությունների դոկտոր է, 11-ը` գիտությունների թեկնածու, 12-ը` ասպիրանտ, հայցորդ ու մագիստրոս:

Համարում տեղ գտած լավագույն հոդվածներից մեկի հեղինակը Լեհաստանի Վարմիա և Մազուրի համալսարանի քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի լավագույն բարեկամ Արկադիուշ Ժուկովսկին է: Հոդվածում Ժուկովսկին քննում է սահմանների և սահմանամերձ տարածքների նոր դերը՝ տարածաշրջանագիտության տեսական նոր մոտեցմումներին համապատասխան՝ կապված մի քանի հետխորհրդային պետությունների հետ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունների համեմատության շուրջ ուշագրավ ուսումնասիրությամբ Գերմանիան ներկայացրել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2019թ.-ին Ստեփանակերտում առաջին անգամ ԱԵԳՄՄ-ի կողմից «Արցախի գիտության դեսպան» կոչմանն ու համանուն մեդալին արժանացած Օտտո Լուխտերհանդտը, որ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ա.Հարությունյանի հրավերով մշտապես մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան և ապագան» միջազգային ամենամյա գիտաժողովին և յուրովի նպաստում Արցախի ճանաչելիության բարձրացմանը: 

Պարբերականի սույն համարում Ուկրաինան Նիկոլաևի ազգային ագրարային համալսարանից ներկայացրել են տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Իրինա Կսյոնժիկը,  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դուբինինան և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հաշվապահական հաշվառման և հարկման ամբիոնի վարիչ Սվետլանա Սիրցևան:

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան իր հոդվածում սահմանել ու վերլուծել է  ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում հայերի ջարդերի և «Սև հունվարի» իրադարձությունների լուսաբանման շուրջ՝ առաջադրելով տեղեկատվական պատերազմում ադրբեջանական քարոզչությանը հակազդելու մեխանիզմներ ու ռազմավարության։

Քաղաքագիտական, միջազգային հարաբերությունների, իրավագիտական ու պատմագիտական ուսումնասիրությունների շրջանակում գիտական նորույթներով են հատկանշվում երիտասարդ հետազոտողների՝ ասպիրանտների ու հայցորդների հոդվածները (Նարեկ Գրիգորյան, Գայանե Հովհաննիսյան, Անի Խաչատրյան, Տիգրան Ղազարյան և այլք):

Արդիականության տեսանկյունից առանձնակի կարևորություն են ներկայացնում տնտեսագիտական հետազոտությունները: ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի և նույն ամբիոնի աստիստենտ, տնտեսագիտության թեկնածու Էլյանորա Մաթևոսյանի համահեղինակությամբ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության (ՀՆԱ-ի ցուցանիշի միջոցով) կառուցվածքային տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները վերջին 20 տարվա ժամանակահատվածում, գնահատվել է տնտեսության նոր կառուցվածքի առաջադիմականությունը և տնտեսության նոր ավելացված արժեք ստեղծելու հնարավորությունը: «ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման անհրաժեշտությունը» հոդվածում համահեղինակներ Կարինե Մնացականյանն ու Մարգո Ղազարյանն  առաջադրել և հիմնավորել են այն մոտեցումը, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացում առկա բացերը կարելի է մեղմել գյուղացիական տնտեսությունների կոոպերացման միջոցով, որը հիմնվում է բնակչության անձնական, կոլեկտիվ ու հասարակական հետաքրքրությունների վրա:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը և նույն կենտրոնի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Սարգիս Հովհաննիսյանն անդրադարձել են գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման հնարավորություններին ու հեռանկարներին ՀՀ-ում: ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությանը, կարևորությանն ու շարժընթացին ուշագրավ  եզրակացություններով անդրադարձել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմինե Սչանյանը:

ԱԵԳՄՄ-ի անդամ, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետ Ժաննա Բազիյանն իր աշխատանքում ուսումնասիրել է տեխնոպարկում գիտության, կրթության և բիզնեսի ինտեգրացիայի հիմունքները, ինչպես նաև իրականացրել «գիտելիքների տրանսֆեր» հասկացության համակողմանի վերլուծություն:

Ուշարժան են մանկավարժական ու հոգեբանական ուսումնասիրությունները: ԵՊՀ-ի մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Մերի Ավետիսյանն անդրադարձել է երեխայի անձի սոցիալականացման գործընթացի նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեցող ընտանիքներում ընտանեկան դաստիարակության ժամանակակից մեթոդների կիրառության խնդիրներին:

Ուսուցման արդյունավետության բարձրացման գործում արտ-տեխնոլոգիաների և մեթոդների կիրառման առանձնահատկություններն է լայն տողանցումով քննել մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրապետյանը՝ հանգելով այն եզրակացության, որ մանկավարժական արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաները յուրահատուկ մանկավարժական այլընտրանքներ են, որոնք կարող են լուծել ոչ միայն ուսուցման գործընթացն առավել ակտիվ, ստեղծագործական և արդյունավետ դարձնելու հիմնախնդիրը, այլև նպաստել անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, ինքնաբացահայտմանն ու ինքնաընկալմանը:

«Լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն» գիտակարգային հարթակում ներկայացված ուսումնասիրությունները նույնպես հատկանշվում են հիմնախնդիրների բազմակողմանիությամբ ու արդիականությամբ: ԵՊՀ-ի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Հասմիկ Բաղդասարյանի և նույն ամբիոնի դասախոս ու ասպիրանտ Տաթևիկ Եղիազարյանի հոդվածը վերաբերում է թարգմանաբանության մեջ ազգամշակութային նշույթավորվածություն ունեցող տարրերի՝ իրակությունների սահմանման ու դասակարգման խնդրի ուսումնասիրությանը, որը դեռևս չի գտել իր գիտական սպառիչ լուծումը:

ԵՊՀ-ի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանն իր հոդվածում ներկայացրել է հայկական ռադիոընկերությունների նպատակային ու հասցեական դերակատարությունը Հայաստան-Արցախ-Ափյուռք փոխգործակցության և գլոբալ տեղեկատվական հոսքերի կառավարման համատեքստում՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հանրային ու մասնավոր ռադիոկայանների վարած ծրագրային քաղաքականությունը, որը հնարավորություն տվեց հայ և օտարազգի լսարաններին աշխարհի ցանկացած վայրում, ռադիոյի հասանելիության շառավղում, օֆլայն և օնլայն ռեժիմներով ունկնդրելու հայկական ռադիոկայանները:

Գրական ստեղծագործության վերլուծության մեթոդաբանությանը կոնկրետ հարցադրումներով անդրադաձել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզաննա Սարգսյանը:

Պարբերականն ունի նաև «Երիտասարդ գիտնականի ամբիոն», որը հարթակ է գիտության ասպարեզում նախաքայլեր անող մասնագետների համար: Այս համարում բաժինը ներկայացնում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի տարածաշրջանային քաղաքականություն ծրագրի մագիստրոս, ԱԵԳՄՄ-ի անդամ Զարուհի Զաքարյանը՝ «Արցախյան հիմնահարցը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համատեքստում» ուսումնասիրությամբ: 

Համարում տեղ է գտել նաև Ջուլիետա Գյուլամիրյանի «Մայրենիի ուսուցման մեթոդիկա» (Ե., Զանգակ, 2018թ., 344 էջ) ուսումնական ձեռնարկի վերաբերյալ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Պետրոսյանի գրախոսությունը:

«Գիտական Արցախ»-ի հոբելյանական համարը եզրափակվում է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից 2020 թվականի փետրվարին Ստեփանակերտում «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման նշանակալից իրադարձության և հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի գումարման բովանդակալից լուսաբանությամբ, որը ներկայացված է «Գիտական կյանքն Արցախում» խորագրի ներքո:

«Գիտական Արցախ»-ի սույն համարի արժեքայնության մասին կարելի է դատել գիտական արգասիքի բազմակողմանիությամբ, նպատակային ուղղվածությամբ ու որակով: Համարներից յուրաքանչյուրը խոսում է փոքրաթիվ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմի և գիտական գործի կազմակերպման ակնհայտ ներուժի մասին, որը գլխավոր խմբագիր Ա.Հարությունյանը մշտապես այսպես է բնութագրում. «Մեր թիմը դատապարտված է փոքր կազմով լուծելու մեծ խնդիրներ»:

Պարբերականն իրավամբ դարձել է գիտության զարկերակն Արցախում, որ բարձրացնելով գիտահեն մտքի տեսակարար կշիռը՝ մշտապես կարժանանա համընդհանուր ուշադրության ու գնահատության: Այն հրաշալի հարթակ է կայացած գիտնականների և գիտության մեջ նախաքայլեր անող երիտասարդների համար՝ ի շահ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գիտական մտքի զարգացման ու հանրայնացման:

 

Թեհմինա Մարության,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Ամենադիտված