Օրվա խորհուրդ «Հրապարակ». Չքվեարկված թերթիկները դուրս բերել չի կարելի «Փաստ». Անհատապես աշխատում են պետական հիմնարկների աշխատողների հարազատների հետ «Հրապարակ». Պայքար արեւմտամետ մանդատի համար «Ժողովուրդ». Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել «Հրապարակ». Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է «Փաստ». Ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները «Փաստ». Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ Մտավորականները մերժել են իշխանությանը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը 

«Իշխանությունը մեզ ամեն օր նոր փորձության առաջ է կանգնեցնում». Արա Պապյանը` «Սասնա Ծռեր»-ի հետ համախմբվելու և ՀՀԿ-ին նոր հնարավորություն տալու մասին

Քաղաքական

Օրեր առաջ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը և Տիգրան Խզմալյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի` նրանք ձևավորում են ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվում են հանուն ճգնաժամի հաղթահարման:

Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները: Նախաձեռնության հետագա անելիքների, գաղափարների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է նախաձեռնության անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ:

«Նախաձեռնությունը կոչվում է Ազգային ժողովրդավարական բևեռ և մեր առաջին խնդիրը ազգային դաշտում համախմբում իրականացնելն է, ազգային կուսակցություններին միավորելը: Օրինակ՝ Դաշնակցություն կուսակցությունը վերջին տարիներին տեղի ունեցած ընտրություններում հետ մղվեց կուսակցության վերնախավի վարած սխալ քաղաքականության հետևանքով: Մենք նաև իրենց ասում ենք, որ ազգային դաշտը պարապ է մնացել, իսկ Հայաստանի նման երկրում չի կարող պատահել, որ ազգայինի մասին խոսող, ազգայինը պահող քաղաքական ուժ չլինի: Սրա մասին պետք է մտածեն մեր ազգային կուսակցությունները»,-ասում է Պապյանն ու պնդում՝ ազգային կուսակցությունները պետք է վերադառնան ակտիվ քաղաքականություն: 

«Մենք պնդում ենք նաև, որ երկիրը պետք է լինի ժողովրդավարական, բայց իսկապես ու բառի ողջ իմաստով ժողովրդավարական:  Օրինակ՝ 2018թ-ի դեկտեմբերի ընտրությունների մասին ես ասել եմ, որ դրանք ազատ ու թափանցիկ էին, բայց, վստահաբար, արդար չէին: Հեղափոխության ալիքի տակ, հին օրենքներով ու կեղծարարության հակում ունեցող օրենսգրքով ընտրությունն արդար համարել չի կարելի»: 

Պապյանը նշում է, որ հիմա, իշխանություններն ընդունեն, թե՝ ոչ, ժողովրդի մոտ անցման փուլ է սկսվել:

«Տեղի է ունենում գաղափարական կոնսոլիդացիա, որովհետև «Իմ քայլը», որ եկավ իշխանության, որոշակի գաղափարների կրող չէր: «Իմ քայլը» հակասերժական, հակահհկական քվեների համախմբում էր: Ձայները, որ տրվում էին «Իմ քայլը»-ին, ոչ թե տրվում էին  «Իմ քայլը»-ին, այլ տրվում էին Սերժի դեմ: Մարդիկ ասում էին՝ հիմա մեզ պետք ա Սերժին հանել, ՀՀԿ-ին հեռացնել, եկեք հիմա սենց անենք, հետոն կերեևա»,-այդ հետոն հիմա է, ասում է զրուցակիցս: 

Նոր իշխանության գործելաոճին անդրադառնալով՝ Պապյանը նշում է, որ նրանք նախկիններից չեն տարբերվում Հայաստանի ինքնիշխանության հարցում:

«Որևէ լուրջ ծրագիր չի կարող Հայաստանում արդյունք տալ, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ: Լավրով քեռին մատ է թափ տալիս, ու ասում է՝ գիտեք, էս երկաթուղիները ռուսական ընկերությանն են, հանկարծ թալանչիների վրա քրեական գործ չհարուցեք: Ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կոռուպցիան ամբողջ ոլորտն է՝ էներգետիկ համակարգով, գազով, երկաթուղիով...Նախ պետք է այս ոլորտներում ինքնիշխանության հասնել, հետո կոռուպցիան վերացնելու մասին խոսել: Փաշինյանը գազի գնի նվազում էր խոստանում, դե թող անի, իհարկե չի կարող անել»,- նշում է դիվանագետն ու պնդում, որ այս և մյուս բազմաթիվ խնդիրների տակ թաքնված է գործող իշխանության անհամագործակցային լինելը: 

«Հայկական իրականության մեջ ամենաազգային ու պետականամետ ուժը «Սասնա ծռեր»-ի այս համախմբումն է: Բայց գրեթե վստահ եմ, որ իշխանությունները նույնիսկ քննարկման չեն գա այս բևեռի հետ: Վստահությունս երկու տարիների ընթացքում է հասունացել. իշխող ուժը որևէ մեկի հետ պատրաստ չէ համագործակցելու, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ տարբեր ոլորտներից մարդիկ, մասնագիտական խմբեր, գիտնականներ դիմել են համագործակցության համար, սակայն բոլոր դեպքերում ավարտը նույնն է եղել, ասել են՝ գրեք, տվեք, գրել, տվել են ու վերջ...Ու մենք այս ամենի ֆոնին ամեն օր տեսնում ենք իշխանության ոչ մասնագիտական որոշումները, որոնք նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում մեզ»: 

Մեր այն հարցին, թե ինչպես են վերաբերում սոցիալական ցանցերում տարածվող քննադատություններին, որոնցում նոր նախաձեռնության անդամներին մեղադրում են նոր աթոռակռիվ հասունացնելու մեջ, Պապյանը պատասխանեց,- «Քննադատություններին նորմալ եմ վերաբերում, ռաբիզ երաժշտությանը վարժված մարդուն ոնց ստիպես Բախի սիմֆոնիան լսի, բնականաբար կքննադատի, կասի՝ լավ չէր զուռնա, դհոլս: «Սասնա ծռեր»-ի ծրագրերը ամեն մարդ հո չի հասկանա, նրանք հազիվ հասկանան, երբ իրենց ասում են Լֆիկից ու Սերժից կխլենք հարստությունն ու քեզ կտանք: Աթոռակռվի մեջ մեզ մեղադրողներին էլ ուզում եմ ասել՝ այդ դեպքում Նիկոլի կռիվն էլ աթոռի համար էր: Ցանկացած քաղաքական ուժ առաջ է բերում քաղաքական օրակարգ և դա իրագործում իշխանության միջոցով: Աթոռը հնարավորությունն է՝ ծրագրերդ իրագործելու»: 

Նախաձեռնության անդամները նշում են, որ ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց են սկսել: Փորձեցինք հասկանալ՝ որոնք են այդ առողջ ուժերը, և արդյոք այդ թվում կարող են լինել, օրինակ Հանրապետական կուսակցության անդամները:

«Մեր նախաձեռնությանը կարող են բոլորը միանալ, այդ թվում նաև այն ՀՀԿ-ականները, որոնք դեմ դուրս կգան Հայաստնում գաղութարար ուժի՝ Ռուսաստանի դեմ: Նման քայլի գնացողն էլ հանրապետական չի համարվի, այդ դեպքում կմտածենք համագործակցության մասին: Խոսքս էլ ամեն հանրապետականի մասին չի, ես խոսում եմ նրանց մասին, ում վրա հանցանքներ չկան ծանրացած, իսկ հանցագործները պետք է գնան նստեն»,-եզրափակեց Պապյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ «Հրապարակ». Չքվեարկված թերթիկները դուրս բերել չի կարելի«Փաստ». Անհատապես աշխատում են պետական հիմնարկների աշխատողների հարազատների հետ«Հրապարակ». Պայքար արեւմտամետ մանդատի համար«Ժողովուրդ». Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել«Հրապարակ». Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է«Փաստ». Ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները«Փաստ». Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներՄտավորականները մերժել են իշխանությանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը կիսվել է երեք մասի«Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից․ Լևոն Զուրաբյան «Ձեր ղեկավարն ալկոհոլիկ է», «հանգստացե՛ք». թեժ բանավեճ` Թեհմինա Վարդանյանի և Մարիա Կարապետյանի միջև «Իմ երջանկությունից ցանկանում եմ քեզ` Փաշինյան, որ ինձ չթողիր երջանիկ լինել իմ ձագի հետ». հերոսի մայրԱրցախի օկուպացված տարածքում թուրքական խոշորագույն հոլդինգները ստացել են հանքաարդյունաբերության լիցենզիաներ. թուրքագետԱՍՀ նախարարությունը՝ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին Դիանա Գասպարյանն ուղերձ է հղել էջմիածնեցիներին (տեսանյութ)2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը կազմում է 275 անձ. ՔԿԳերմանիա-Հայաստան խաղը կկայանա Շտուտգարդում Հունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊ 19-ամյա տղան զոհաբերել է երկու կնոջ` վիճակախաղ շահելու համարՀայտնի է` ինչ է Պուտինը նվիրել ԲայդենինՄեկ գիշերվա սեքսը պաշտոնապես այլևս թրենդի մեջ չէՌոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել ենԲայդենը չի կարծում, որ Պուտինը նոր Սառը պատերազմ է ցանկանում Պարոնայք սպանե՛ր, ես ձեզնից մեկն եմ. Վանեցյանի կոչը«Այս ձևաչափը կայանալ չի կարող». Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքել է Հանրայինի տաղավարը Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին. Սենոր Հասրաթյան Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հանել է բաճկոնը` ասելով, որ շոգ է (տեսանյութ)Լիլիթ Կարապետյանը լողափնյա լուսանկար է հրապարակելՔաղաքացին ինքնասպանություն գործելու վերաբերյալ մտքեր է արտահայտել Բայդենը նվերներ է հանձնել Պուտինին Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը չի սկսվել հենց ՍյունիքիցՆիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի «բուռն» գործունեությունըՀունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքըՀայաստանն աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է․ Քերոբյան «Հայաստան» դաշինքի շտաբում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպից կադրեր են հրապարակվել Եվրո-2020. Ուելսի հավաքականը պարտության մատնեց թուրքերինԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել. Պուտին Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ թալանչիներն իրենք են. Արթուր Վանեցյան «Էսի կայֆ ա. չկա ուրիշ տարբերակ». Հայկ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՆշանակվել է նիստ՝ քննելու ՔՊ ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը. Արա Զոհրաբյան Բերձորում երկու ադրբեջանցի սահմանապահ է մահացելԱրայիկ Գրիգորյանի «իրավահաջորդը»՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակումՎաղը Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ նախագահի գլխավորությամբ նախընտրական հանդիպում-հանրահավաք Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին. անհայտ կորածները թիվը 1064 է. Սերժ Սարգսյան Եթե շենքում մի շաշ է լինում, ողջ շենքը ամաչում է. հիմա մենք այս ամոթը մեզ վրա՞ ենք թողնելու. Քոչարյան Ռուսաստանը և ԱՄՆ-ը ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն կսկսեն Վաղվանից կշահագործվի 22 համարի նոր երթուղին․ 46 համարի երթուղին կվերսկսի աշխատանքը նոր ավտոբուսներով Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան ասելու համար. Հրանտ Բագրատյան
Ամենադիտված