Մայիսի 7-ից Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում
ԲլոգոսֆերաՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թ. ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով՝
ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները: