Ռուս միլիարդատերն ինքնասպան է եղել
Աշխարհ
Ռուս միլիարդատեր Դմիտրի Բոսովն ինքնասպանություն է գործել, հայտնում է РБК-ն` վկայակոչելով նրա ծանոթներին: «Դա ճիշտ է, Բոսովը ողջ չէ»,- ասել է ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկը:
РБК-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ գիշերը ոստիկանությունը ինքնասպանության մասին ահազանգ է ստացել մերձմոսկովյան Ուսովո գյուղից, որտեղ բնակվում էր գործարարը: ՌԲԿ-ի զրուցակցի խոսքով` Բոսովը ինքնասպանություն է գործել մայիսի 6-ի գիշերը:
Դմիտրի Բոսովը «Սիբանտրացիտ» եւ «Վոստոկուգլ» ընկերությունների սեփականատերն է: Բոսովի ընկերությանն է պատկանում է Artplay ճարտարապետության եւ դիզայնի կենտրոնին:
Բոսովը 86-րդն էր Forbes-ի ամենահարուստ գործարարների վարկանիշում: