ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Մենք ուզում ենք ձեռքով բռնել վարակման՝ ուժեղ թափով ընթացող գնացքը. համաճարակաբան

Հասարակություն

82, 125, 113, 21, 112, 163, 102 սրանք վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշներն են, որոնք նախորդիվ գրանցված դեպքերի համեմատ նկատելիորեն աճել են: Աճող թվերին զուգահեռ շուտով կավարտվի ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության երկրորդ ժամկետը, իսկ մինչ այդ՝ կառավարության որոշմամբ և պարետի ցուցումով իրենց բնականոն աշխատանքին են վերադարձել բազմաթիվ տնտեսվարողներ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը վարակի տարածման ու իրավիճակի հետագա զարգացումների մասին զրուցել է համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

«Միանշանակ դեպքերն աճելու են, որովհետև մինչ օրս իրականացված սահմանափակումները կրել են ձևական բնույթ: Սահմանափակումները որոշակի դեր են խաղացել վարակի՝ միանգամից մասսայական դառնալը մեղմելու առումով: Այնուամենայնիվ, համաճարակը դրանով կանգ չէր առնելու, բնական է, որ շարունակվելու էին նորանոր դեպքերի ի հայտ գալը, որովհետև ամենասկզբից կանխարգելող միջոցառումներն ուշացած սկսվեցին»:

Մասնագետը նշում է, որ  նմանատիպ վարակի դեպքում, երբ գործ ունենք օդակաթիլային սուր վարակի հետ, խիստ սահմանափակումներն ամենասկզբից են արդյունավետ լինում:

«Սկզբում դու ունես բոլոր հնարավորությունները հայտնաբերելու հատ ու կենտ դեպքերը, գտնել դրանց շղթաներն ու կանխել հետագա մեծ տարածումը: Երբ այս փուլն անցնում է, հետագան կանխատեսելը բարդանում է: Այս դեպքում արդեն երկարատև զսպող մեխանիզմներն անիմաստ են, որովհետև տարածումն ամեն դեպքում լինելու է: Առողջապահական համակարգի խնդիրն այն էր, որ ոչ թե համաճարակ չլիներ, այլ որ բռնկումը պայթյունաձև չընթանար ու հնարավոր լիներ սպասարկել բոլոր վարակակիրներին»: 

Համաճարակաբանը պնդում է, որ վարակի ու վարակի կանխարգելման միջոցառումների մասին տեղեկությունները շատ լղոզված են, և մասնագետները բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն ստանում, հենց այդ պատճառով մասնագիտական կարծիք արտահայտելն էլ բարդանում է:

«Շատ հարցականներ կան, որ ինձ մոտ, որպես մասնագետ, առաջանում են: Մեզ պետք է հասկանալ՝ հանրության մոտ վարակի վարակելիությունն ինչքան է: Այսինքն, թե մեկ վարակակիրը քանի մարդու կարող է վարակել, թե ինչքան ժամանակ հետո կդրսևորվի վարակը: Արգելեցին մահացած վարակակիրների դիահերձումը, և այդպես էլ չիմացանք՝ կոնկրետ ինչ բարդացումների արդյունքում է մահը վրա հասնում: Նաև հետաքրքիր է՝ կոնկրետ որ կատեգորիաներին են տեստավորում: Օրինակ, իմ հարևանությամբ ապրող միջին տարիքի կանայք մոտ մեկ ամիս տանը բուժվել են այն դեպքում, երբ ունեցել են երկկողմանի թոքաբորբ: Երբ դիմել են պոլիկլինիկա, որպեսզի ստուգեն վարակի առկայությունը, բուժաշխատողը մերժել է, դեղերի ցուցումներ արել ու ասել տանը բուժվեք: Այսինքն՝ շատ դեպքեր չեն էլ ախտորոշվում: Հասկանում եք՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները նույնիսկ մեզ հասանելի չեն, սակայն միայն իմանալու դեպքում կարող ենք խոսել վարակի իրական առանձնահատկությունների մասին»:

Հովհաննիսյանը պնդում է, որ ղեկավար մարմինների մոտեցումները խնդիրների լուծմանը՝ սխալ են, որ ոչ մի ոլորտում համագործակցության դաշտն ազատ չէ մասնագետների համար:

«Իրենք այդպես էլ չստեղծեցին քննարկումների հարթակ ոլորտային մասնագետների հետ: Թեկուզ կամավորական ու խորհրդատվական սկզբունքով կարելի էր ներգրավվել տարբեր մասնագետների, քննարկել, բանավիճել, ու շատ ավելի ճշմարիտ և արդյունավետ մեթոդներ մշակել լուծումների: Իսկ այս իրավիճակում մենք ուղղակի ուշացած ուղևոր ենք, որ փորձում է արդեն թափով ընթացող գնացքը ձեռքով բռնել»,- ասում է համաճարակաբանն ու առաջարկում, չնայած արդեն ուշացած, բայց իրավիճակի հաղթահարման մեթոդներից մեկը, որով կարող էր առաջնորդվել պարետը:

«Կարելի էր մեկ այլ մոդելով իրականացնել սահմանափակումները: Կա կառավարելի համաճարակի սկզբունք, որով դու ընտրողաբար որոշակի տարածքներում, մարզերում թողնում ես, որ վարակը տարածվի իր հունով, միաժամանակ խիստ սահմանափակումներ ես իրականացնում և՛ այդ, և՛ մյուս մարզերում: Այս մեթոդով ամեն մարզ մեկ առ մեկ հաղթահարում է վարակը, բնակիչները ձեռք են բերում բնական բարիեր, այսինքն արդեն ձևավորված իմունիտետ, իսկ առողջապահական համակարգը հնարավորություն է ունենում առանց խիստ ծանրաբեռնվածության հաղթահարել իրավիճակը»:

Ամեն դեպքում, եղածը եղած է, ասում է մասնագետն ու կանխատեսում, որ նախարարի նշած 10.000 վարակվածությունը մեծ հավանականությամբ իրական կդառնա շուտով: Մնում է միայն, որ ամեն քաղաքացի գիտակցի իր կարևորությունը վարակի հաղթահարման ճանապարհին: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Ամենադիտված