«Ժողովուրդ». Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետ Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ Ոստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. ոստիկանապետի ուղերձը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին 

Ինչպես դառնալ միլիոնատեր. թավշյա «աղքատ» պաշտոնյաների հարուստ կանայք

Վերլուծական

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներից, հրապարակել է նաև փոխկապակցված անձանց, այսինքն` նրանց ամուսինների և զավակների դրամական միջոցները: Գաղտնիք չէ, որ նախկինում պաշտոնյաների մի ստվար զանգված իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին կանանց, ծնողներին, այլ ազգականների և ձևակերպում նրանց անուններով: Այս հարցին անդրադարձել է անգամ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, տարակուսանք հայտնելով, որ շատ պաշտոնյաների կանայք իրենց ամուսիններից ավելի հարուստ են, «տանը նստած հաջողակ բիզնեսմեններ են» և ըննդիմադիր Փաշինյանը այստեղ կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում, պնդելով, որ այդ պաշտոնյաները, պարզապես, ապօրինի ստացած գումարները, գույքը գրանցում են իրենց կանանց և երեխաների անունով: Այդ ռիսկերը, սակայն, չի տեսնում վարչապետ Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք կան: Իր հեղափոխական թիմում էլ բազմաթիվ են տարբեր կալիբրի չինովնիկներ, որոնց կանայք իրենցից հարուստ են՝ չնայած այն հանգամանքին, որ չեն զբաղվել բիզնեսով, չեն զբաղեցրել և չեն զբաղեցնում պետական պաշտոններ: Իսկ զավեշտը կայանում է նրանում, որ այդ պաշտոնյաների կանայք իրենց ամուսինների կողմից պաշտոնները ստանձնելու պահի դրությամբ ոչինչ չունեին, կամ էլ՝ նրանց հայտարարագրած եկամուտները այնչափ փոքր էին, որ համազգային հանգանակություն կազմակերպելու և վերջիններիս օգնության ձեռք մեկնելու ցանկություն էր առաջանում: Եվ ստացվում է, որ նրանք «կտրուկ հարստացել» են հենց իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում: 


Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է 6,500,000.00 չեխական կրոնով ձեռք բերված անհատական բնակելի տուն, 6,300,000.00 չեխական կրոն, 235,000.00 ԱՍՆ դոլար, 73,000.00 եվրո:

Նրա ամուսնու՝ Հայկ Մարությանի ֆինանսական ձեռքբերումները անհամեմատ ավելի համեստ են՝ ընդհանուր առմամբ 11,003,854.00 ՀՀ դրամ, որը, ըստ հայտարարագրի, գոյացել է հիմնականում աշխատավարձից: 


Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի կինը՝ Տատյանա Մալկովան, հայտարարագրել է 90.000 ԱՄՆ դոլարի եկամուտ: 

Ինքը՝ Թումասյանը, հայտարարագրել է, ընդամենը, 835,682.00 ՀՀ դրամի եկամուտ՝ աշխատավարձից գոյացած:  


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը, հայտարարագրել է 30,500.00 ԱՄՆ դոլար և 4,000.00 եվրո:

 

Ինչ վերաբերվում է Մաթևոսյանին, ապա նրա եկամուտները կազմել են՝ 6,539,068.00 ՀՀ դրամ, ամբողջը, ըստ հայտարարագրի, գոյացել է աշխատավարձից: 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, հայտարարագրել է 7,800,000.00 դրամ արժողությամբ BMW 535 ավտոմեքենան, որը ձեռք է բերվել հարկային տարում, ինչպես նաև 30,000.00 ԱՄՆ դոլար և 1,950,000.00 ՀՀ դրամ:


ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է 1,932,697.00 ՀՀ դրամի եկամուտ:

Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, հայտարարագրել է 5,960,673.00 ՀՀ դրամի եկամուտ: 


«Իմ Քայլը»-ի  պատգամավոր Հայկ Կոնջորյանը նույնպես անչափ համեստ հայտարարագիր է ներկայացրել:

 

Պատգամավորի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի ֆինանսական դրությունը անհամեմատ ավելի բարվոք է՝ 8,220,000.00 ՀՀ դրամ, որից 2,500,000.00 ՀՀ դրամը նշված է իբրև փոխառություն: 2018-ին Ալեքսանյանը հայտարարագրել էր, ընդամենը, 1 միլիոն դրամի եկամուտ: 


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հայտարարագրում նշված է 4,760,000.00 ՀՀ դրամ եկամուտը: Իսկ ահա նրա կինը՝ Լիա Ավանեսյանը, մոտ է օլիգարխիկ խավի մաս կազմելուն, վերջինիս եկամուտները կազմում են 130,000.00 ԱՄՆ դոլար: 


Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի հայտարարագիրը կարիերային թռիչքի լավագույն օրինակն է այն պարզ պատճառով, որ պաշտոնը ստանձնելիս՝ Կիրակոսյանը հայտարարագրել էր, ընդամենը, 21.26 ԱՄՆ դոլար և 84,602.00 ՀՀ դրամ: Սակայն, չնայած նրան, որ պաշտոնավարման ընթացքում Կիրակոսյանի գործերը «դզվել» են, այս հարցում էլ պաշտոնյայի կինը առավել հաջողակ է գտնվել, Քնարիկ Նազարյանը հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո և 430,000.00 ՀՀ դրամի ստացված փոխառություն: Վերջին անգամ Նազարյանը հայտարարագիր է ներկայացրել 2013 թվականին, այն ժամանակ նրա եկամուտները կազմում էին 4,602,912.00 ՀՀ դրամ: 


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշված 3,600,548.00 ՀՀ դրամը: Նրա կնոջ՝ Նելլի Ասատրյանի՝ 30,000.00 ԱՄՆ դոլարի և 10,000,000.00 ՀՀ դրամի դիմաց: 


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկողոսյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշվում 2,472,565.00 ՀՀ դրամը՝ գոյացած աշխատավարձից: Նիկողոսյանի կնոջ՝ Նելլի Գասպարյանի հայտարարագրում ավելի կլորիկ թվեր են՝ 7,200,000.00 ՀՀ դրամ, 12,000.00 ԱՄՆ դոլլար:


Ինչպես տեսնում ենք՝ հին ավանդույթները շարունակվում են արդեն Նոր Հայաստանում: Խնդիրը հետևյալն է՝ պաշտոնյաները հայտարարագրեր ներկայացնում են երկու տարբերակով՝ մեկը պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու դրությամբ հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Տարեկան հայտարարագրերը տարածվում են նաև ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վրա: Եթե ընտանիքի անդամը պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ չի ներկայացնում հայտարարագիր, այնուհետև հետո սկսում է տարեկան կտրվածքով ներկայացնել, մենք ունենում ենք իրավիճակ, երբ կարողանում ենք վերահսկել միայն շարժը: Այսինքն՝ հայտնի չէ, թե ի սկզբանե ինչ կար գրացված կնոջ անունով, որպեսզի հասկանանք, թե ինչ փոխվեց: Եվ այս օրենսդրական բացը, որի մասին բազմիցս խոսել են փորձագետները, նոր իշխանությունները համառորեն չեն ցանկանում փոխել, գուցե՝ այսպես ավելի ձեռնտու է: Արդյունքում, պարզվում է, որ իրենք` թավշյա պաշտոնյաները, ահագին աղքատ են, դուրս չեն գալիս, ինչպես իրենք էին ասում՝ «քյասիբ հեղափոխականի» ամպլուայից և ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «կարևորը թղթերով ամեն բան կարգին է»: Իսկ ահա թավշյա պաշտոնյաների կանայք՝ մեկը մյուսից հաջողակ բիզնեսմեններ են, որոնք ամեն գործարքից մեկին հազար շահույթ են ստանում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո ՔոչունցըՔիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ Հրդեհ` Կոտայքի մարզում գտնվող կրակայրիչների արտադրամասում «Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց...». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԴանիայում մեծահասակներն ամբողջովին մերկացել են մանկական շոուի եթերում (տեսանյութ)Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ Պարո´ն վարչապետ, տարածքի հարցը դեռ չի լուծվել․ «Մեր ժամանակների հերոսը» (տեսանյութ)Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Ղազախստանում շենքի վրա պատկերվել է ՀՀ դրոշն ու զինանշանը (տեսանյութ) Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակումՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան՝ «Հայոց զորքը հարթավայրում» (տեսանյութ) Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը (լուսանկարներ)Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է. Արայիկ Հարությունյան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետՀաղորդավարուհին զբոսնել է ամբողջովին մերկ վիճակում (տեսանյութ)Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ) Դեմ չեմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի. Արսեն Թորոսյան Հնդկաստանում 5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն. Մարուքյան Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսականՊատրաստակամ ենք՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանի հետ. Մոլդովայի վարչապետ Փաշինյանի խայտառակ շփոթությունը (տեսանյութ) Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին (տեսանյութ) Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի «Մերժվածներից» ում ընկերություններն են առանց մրցույթի գնումների բացարձակ առաջատարները3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից Նոր չարտերային չվերթներ` Մոսկվայից դեպի Երևան. տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլիՀրդեհ` Մոլդովական փողոցում (տեսանյութ) Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Ինչ փոխվեց Աննա Հակոբյանի կոչերումԿանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ Երևանը՝ այսօր երկնքում սավառնող ՍՈՒ-30 կործանիչի օդաչուի աչքերով (տեսանյութ) Կատակում են կենդանիները (զվարճալի լուսանկարներ)Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինԱռողջապահական ոլորտի պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․ Արսեն Թորոսյան Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահըՍեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի 4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը․ ծնողը ահազանգում է Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել Լևոն Քոչարյանի անակնկալը Սիրուշոյին (տեսանյութ) Ավտովթար Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր, որից 2-ը երեխաներ են
Ամենադիտված