«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Ինչպես դառնալ միլիոնատեր. թավշյա «աղքատ» պաշտոնյաների հարուստ կանայք

Аналитический

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներից, հրապարակել է նաև փոխկապակցված անձանց, այսինքն` նրանց ամուսինների և զավակների դրամական միջոցները: Գաղտնիք չէ, որ նախկինում պաշտոնյաների մի ստվար զանգված իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին կանանց, ծնողներին, այլ ազգականների և ձևակերպում նրանց անուններով: Այս հարցին անդրադարձել է անգամ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, տարակուսանք հայտնելով, որ շատ պաշտոնյաների կանայք իրենց ամուսիններից ավելի հարուստ են, «տանը նստած հաջողակ բիզնեսմեններ են» և ըննդիմադիր Փաշինյանը այստեղ կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում, պնդելով, որ այդ պաշտոնյաները, պարզապես, ապօրինի ստացած գումարները, գույքը գրանցում են իրենց կանանց և երեխաների անունով: Այդ ռիսկերը, սակայն, չի տեսնում վարչապետ Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք կան: Իր հեղափոխական թիմում էլ բազմաթիվ են տարբեր կալիբրի չինովնիկներ, որոնց կանայք իրենցից հարուստ են՝ չնայած այն հանգամանքին, որ չեն զբաղվել բիզնեսով, չեն զբաղեցրել և չեն զբաղեցնում պետական պաշտոններ: Իսկ զավեշտը կայանում է նրանում, որ այդ պաշտոնյաների կանայք իրենց ամուսինների կողմից պաշտոնները ստանձնելու պահի դրությամբ ոչինչ չունեին, կամ էլ՝ նրանց հայտարարագրած եկամուտները այնչափ փոքր էին, որ համազգային հանգանակություն կազմակերպելու և վերջիններիս օգնության ձեռք մեկնելու ցանկություն էր առաջանում: Եվ ստացվում է, որ նրանք «կտրուկ հարստացել» են հենց իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում: 


Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է 6,500,000.00 չեխական կրոնով ձեռք բերված անհատական բնակելի տուն, 6,300,000.00 չեխական կրոն, 235,000.00 ԱՍՆ դոլար, 73,000.00 եվրո:

Նրա ամուսնու՝ Հայկ Մարությանի ֆինանսական ձեռքբերումները անհամեմատ ավելի համեստ են՝ ընդհանուր առմամբ 11,003,854.00 ՀՀ դրամ, որը, ըստ հայտարարագրի, գոյացել է հիմնականում աշխատավարձից: 


Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի կինը՝ Տատյանա Մալկովան, հայտարարագրել է 90.000 ԱՄՆ դոլարի եկամուտ: 

Ինքը՝ Թումասյանը, հայտարարագրել է, ընդամենը, 835,682.00 ՀՀ դրամի եկամուտ՝ աշխատավարձից գոյացած:  


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը, հայտարարագրել է 30,500.00 ԱՄՆ դոլար և 4,000.00 եվրո:

 

Ինչ վերաբերվում է Մաթևոսյանին, ապա նրա եկամուտները կազմել են՝ 6,539,068.00 ՀՀ դրամ, ամբողջը, ըստ հայտարարագրի, գոյացել է աշխատավարձից: 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, հայտարարագրել է 7,800,000.00 դրամ արժողությամբ BMW 535 ավտոմեքենան, որը ձեռք է բերվել հարկային տարում, ինչպես նաև 30,000.00 ԱՄՆ դոլար և 1,950,000.00 ՀՀ դրամ:


ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է 1,932,697.00 ՀՀ դրամի եկամուտ:

Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, հայտարարագրել է 5,960,673.00 ՀՀ դրամի եկամուտ: 


«Իմ Քայլը»-ի  պատգամավոր Հայկ Կոնջորյանը նույնպես անչափ համեստ հայտարարագիր է ներկայացրել:

 

Պատգամավորի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի ֆինանսական դրությունը անհամեմատ ավելի բարվոք է՝ 8,220,000.00 ՀՀ դրամ, որից 2,500,000.00 ՀՀ դրամը նշված է իբրև փոխառություն: 2018-ին Ալեքսանյանը հայտարարագրել էր, ընդամենը, 1 միլիոն դրամի եկամուտ: 


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հայտարարագրում նշված է 4,760,000.00 ՀՀ դրամ եկամուտը: Իսկ ահա նրա կինը՝ Լիա Ավանեսյանը, մոտ է օլիգարխիկ խավի մաս կազմելուն, վերջինիս եկամուտները կազմում են 130,000.00 ԱՄՆ դոլար: 


Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի հայտարարագիրը կարիերային թռիչքի լավագույն օրինակն է այն պարզ պատճառով, որ պաշտոնը ստանձնելիս՝ Կիրակոսյանը հայտարարագրել էր, ընդամենը, 21.26 ԱՄՆ դոլար և 84,602.00 ՀՀ դրամ: Սակայն, չնայած նրան, որ պաշտոնավարման ընթացքում Կիրակոսյանի գործերը «դզվել» են, այս հարցում էլ պաշտոնյայի կինը առավել հաջողակ է գտնվել, Քնարիկ Նազարյանը հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո և 430,000.00 ՀՀ դրամի ստացված փոխառություն: Վերջին անգամ Նազարյանը հայտարարագիր է ներկայացրել 2013 թվականին, այն ժամանակ նրա եկամուտները կազմում էին 4,602,912.00 ՀՀ դրամ: 


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշված 3,600,548.00 ՀՀ դրամը: Նրա կնոջ՝ Նելլի Ասատրյանի՝ 30,000.00 ԱՄՆ դոլարի և 10,000,000.00 ՀՀ դրամի դիմաց: 


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկողոսյանի հայտարարագրում որպես եկամուտ է նշվում 2,472,565.00 ՀՀ դրամը՝ գոյացած աշխատավարձից: Նիկողոսյանի կնոջ՝ Նելլի Գասպարյանի հայտարարագրում ավելի կլորիկ թվեր են՝ 7,200,000.00 ՀՀ դրամ, 12,000.00 ԱՄՆ դոլլար:


Ինչպես տեսնում ենք՝ հին ավանդույթները շարունակվում են արդեն Նոր Հայաստանում: Խնդիրը հետևյալն է՝ պաշտոնյաները հայտարարագրեր ներկայացնում են երկու տարբերակով՝ մեկը պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու դրությամբ հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Տարեկան հայտարարագրերը տարածվում են նաև ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վրա: Եթե ընտանիքի անդամը պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ չի ներկայացնում հայտարարագիր, այնուհետև հետո սկսում է տարեկան կտրվածքով ներկայացնել, մենք ունենում ենք իրավիճակ, երբ կարողանում ենք վերահսկել միայն շարժը: Այսինքն՝ հայտնի չէ, թե ի սկզբանե ինչ կար գրացված կնոջ անունով, որպեսզի հասկանանք, թե ինչ փոխվեց: Եվ այս օրենսդրական բացը, որի մասին բազմիցս խոսել են փորձագետները, նոր իշխանությունները համառորեն չեն ցանկանում փոխել, գուցե՝ այսպես ավելի ձեռնտու է: Արդյունքում, պարզվում է, որ իրենք` թավշյա պաշտոնյաները, ահագին աղքատ են, դուրս չեն գալիս, ինչպես իրենք էին ասում՝ «քյասիբ հեղափոխականի» ամպլուայից և ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «կարևորը թղթերով ամեն բան կարգին է»: Իսկ ահա թավշյա պաշտոնյաների կանայք՝ մեկը մյուսից հաջողակ բիզնեսմեններ են, որոնք ամեն գործարքից մեկին հազար շահույթ են ստանում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное