Այս վարակի թեմայի ուռճացումը կարող է օգտագործվել Հայաստանի բուժհաստատությունների սարքավորումները թարմացնելու համար. Եգանյան
ԲլոգոսֆերաԶոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Պնդումներ կան, որ որքան շատ է կորոնավիրուսից մահացածների պաշտոնական թիվը, այնքան շատ գումարներ են գալիս տվյալ երկրին: Կլինեն նաև ձեր տեսադաշտում դեպքեր, կամ պատմություններ, համաձայն որոնց հարազատներին գումարներ են առաջարկվել (խոսքը 100հզ դրամի մասին է), որ մահացած հարազատի մահվան պատճառը կորոնավիրուսը գրվի: Դեռ չհաստատված տեղեկություններ կան, որ այս վարակի թեմայի ուռճացումը կարող է օգտագործվել Հայաստանի բժշկական հաստատությունների սարքավորումները թարմացնելու համար և այլն: Հիմա հարց` ինչպե՞ս կարող ենք պարզել, կա՞ արդյոք միջազգային դոնոր, կամ դոնորներ, որոնք գումարներ են տալիս պետություններին ու այդ թիվը կախված է պաշտոնական վարակվածների և վիրուսի հետևանքով գրանցված մահերի թվի հետ»: