Հույս ունեմ՝ «Իմ Քայլը»-ի ռեակցիան չի սահմանափակվի Արարատ Միրզոյանի ասած՝ «Էէէէ, չի կարելի, էլի»-ով. Դանիել Իոաննիսյան
БлогосфераԻմիջիայլոց, այսօր (մայիսի 8-ը) Երկրապահի օրն է։ Այն Երկրապահի, որի ղեկավար Սասուն Միքաելյանը քիչ առաջ բռունցքներով հարձակվեց խորհրդարանական ընդդիմության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Այս պատմությունն ինձ հիշեցրեց այն հին ժամանակները, երբ երկրապահ լինելը ինդուլգենցիա էր ամեն տեսակի արարքի համար։
Հույս ունեմ, որ «Իմ Քայլը»-ի ռեակցիան չի սահմանափակվի ծեծկռտուքի ամենաթեժ պահին Արարատ Միրզոյանի ասած «Էէէէ, չի կարելի, էլի»-ով»։