«ԷկսԷշԷյԹվելվ»․ Իլոն Մասկը առաջին անգամ հնչեցրել է որդու անսովոր անունը (տեսանյութ)
Տեսանյութեր«Սպեյսիքսի» և «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկը կատակերգական շոուի ժամանակ բացատրել է, թե ինչպես պետք է արտասանել իր որդու անսովոր անունը։ Ինքը և իր կինը՝ երգչուհի Գրիմսը (Քլեր Բուչեր), որդուն անվանել են X Æ A-12: «Ինչպես է հնչում երեխայի անունը» հարցին՝ Մասկը պատասխանել է՝ «ԷկսԷշԷյԹվելվ»։ Ինչպես աելի վաղ հայտնել ենք, Գրիմսը մայիսի 4-ին որդի էր ունեցել: Սա երգչուհու առաջին երեխան է։ Իլոն Մասկը արդեն ուներ հինգ երեխա իր առաջին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից: ԷկսԷշԷյԹվելվը նրա վեցերորդ երեխան է։