Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորանքներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։ «Ռուս ժողովուրդը, որը 75 տարի առաջ ցուցադրել էր անզուգական հերոսություն և անձնազոհության ոգի, մեծ հաղթանակ է տարել արդարության համար մեծ պատերազմում, որպեսզի ոչնչացնի ֆաշիզմը, որը սպառնալիք է մարդկության ապագայի համար, պաշտպանել է իր երկիրը և պահպանել համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ երկու երկրների ժողովուրդների ձգտումներին համապատասխան՝ հաղթահարելով բոլոր տեսակի մարտահրավերներն ու դժվարությունները՝ բարեկամության ժառանգված ավանդույթի օգնությամբ, որը ձևավորվել է սուրբ պատերազմում՝ ընկերների զգացմունքներով ընդհանուր թշնամիների դեմ: ԿԺԴՀ առաջնորդը նաև մաղթել է Ռուսաստանի ժողովրդին և նրանց նախագահին հաջողություն ուժեղ պետություն կառուցելու և կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։