«Մեծ ողբերգություն է պատերազմը»․ Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից պապի լուսանկարները
ԼուսանկարներԴերասան Մկրտիչ Արզումանյանը Ինստագրամի իր էջում կիսվել է Մեծ պատերազմին մասնակցած պապի լուսանկարներով և գրել․
«Պապս է` Սոկրատ Հակոբի Մխիթարյանը, ով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եղել, մասնակցել է Ստալինինգրադի ճակատամարտին։ Պատերազմի մասին շատ քիչ էր խոսում, գրեթե ոչինչ չէր պատմում: Պատմեց այն ժամանակ, երբ արդեն մեծ էի։ Մեծ ողբերգություն է պատերազմը։
Փառք ու պատիվ բոլոր մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով անսասան են պահել և պահում մեր հայրենիքի սահմանները։ Շնորհավոր եռատոն! Խաղաղություն մեր հայրենիքին և բոլորիս»։