Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Ինչ զարգացումներ են սպասվում զբոսաշրջության ոլորտում թագավարակից հետո

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի դասախոս, տ.գ.թ., զբոսաշրջության ոլորտի փորձագետ Սիմոն Իսկաջյանի հետ զրուցել է այն մասին, թե թագավարակից հետո ինչ զարգացումներ են սպասվում զբոսաշրջության ոլորտում։

-Ակնհայտ է, որ թագավարակը բավական մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության համար: Որոշ մասնագետներ նույնիսկ նշում են 2008 թ.-ի ճգնաժամի առավել մեծ ծավալներով կրկնության մասին: Իսկ ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում զբոսաշրջության ոլորտում:

-Զբոսաշրջության ոլորտում առկա ճգնաժամը կարելի է համարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վատթարագույնը: Ըստ ԶՀԿ – ի, 2020թ.-ին կարող են չեղարկվել մինչև 1.1 մլրդ զբոսաշրջային այցեր, ինչը կհանգեցնի շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար կորստի: Դիտարկվում է միջազգային զբոսաշրջության զարգացման 3 սցենար: Այսպես, եթե  պետությունների գերակշիռ մեծամասնության  կողմից առկա սահմանափակումները հանվեն հուլիսին, ապա զբոսաշրջության շուկայում անկումը կլինի մոտ 60 %, եթե սեպտեմբերին՝  70 %, իսկ եթե դեկտեմբերին՝ առնվազն 78 տոկոս: Այդուհանդերձ այս կանխատեսումները կարելի է համարել բավական լավատեսական, քանզի արդեն իսկ տարբեր պետությունների կառավարությունների կողմից հայտարարվել է, որ ներգնա տուրիզմի ուղղությամբ սահմանափակումները կհանվեն իրավիճակի ամբողջապես կարգավորվելու դեպքում, ինչը մինչ 2020թ.-ի ավարտը քիչ իրատեսական է:

-Արդյո՞ք կարելի է ակնկալել, որ զբոսաշրջության ոլորտում կշարունակեն գործել ինչ-ինչ սահմանափակումներ նույնիսկ սահմանների վերաբացման դեպքում։

-Այո՛: Զբոսաշրջիկների համար սահմանները հնարավորինս շուտ վերաբացելու համար քննարկվում են որոշ տարբերակներ՝ ուղղված մարդկանց մեծ կուտակումները բացառելուն և ուղևորահոսքը կառավարելուն: Այսպես, Իտալիայում դիտարկվում է հյուրանոցների ամեն հաջորդ համարը օգտագործելու տարբերակը, լողափում զբոսաշրջիկների թվաքանակի սահմանափակումը: Գերմանիայում քննարկվում է ինքնաթիռներում նստատեղերի միջև առկա տարածության ընդլայնման հնարավորությունը: ՄԱԷ – ում դիտարկվում է օդանավակայաններում սպասասրահների ընդլայնման և ուղևորահոսքի կառավարման նոր համակարգի ներդրման հնարավորությունը: Այս միջոցառումների իրականացումը, միևնույն ժամանակ, էականորեն կազդեն ծառայությունների սակագների վրա: Այս համատեքստում, կարելի է կանխատեսել ներքին զբոսաշրջության ուղղությամբ պահանջարկի էական աճ, քանզի ժամանակակից մարդու համար հանգիստն ու ժամանցը կարևոր պահանջմունքներից են:

-Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համավարակը ՀՀ զբոսաշրջության ոլորտում, ինչպիսի՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ  այստեղ առկա սահմանափակումների չեղարկումից հետո։

-ՀՀ -ում զբոսաշրջային ոլորտը հունվար-մարտ ամիսներին անկում է գրանցել շուրջ 15 %: Մեր երկրում ևս կարելի է դիտարկել զարգացումների 3 սցենար: Եթե սահմանները զբոսաշրջիկների համար բացվեն հուլիսի 1-ից, ոլորտում անկումը կլինի շուրջ 60 %, եթե սեպտեմբերին՝ 70 %, իսկ եթե դեկտեմբերին՝ 80 %: Միևնույն ժամանակ ՀՀ -ում էականորեն կնվազի նաև արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը: Նույնիսկ այն պարագայում, եթե սահմանափակումները զբոսաշրջիկների համար հանվեն ամռանը, առաջարկվող  արտագնա զբոսաշրջային փաթեթների գները կլինեն բավական բարձր, առկա կլինեն շրջագայության որոշ սահմանափակումներ, ինչպես նաև մարդիկ չեն շտապի գնել  դեպի այլ երկրներ տուրփաթեթներ՝ սպասելով իրավիճակի հետագա զարգացմանը:

Այդուհանդերձ, ՀՀ -ում արտակարգ իրավիճակի ավարտից  հետո կարելի է ենթադրել ներքին զբոսաշրջության պահանջարկի կտրուկ աճ՝ 50-70 տոկոսի սահմաններում: Այս պայմաններում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, որոնք պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ՀՀ ներքին զբոսաշրջության ուղղությամբ պահանջարկի աճին զուգընթաց կարևոր է առանձին տարածաշրջանների և համայնքերի կողմից մշակել խթանող զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականություն՝ հաշվի առնելով ներքին զբոսաշրջիկների պահանջարկը և գնողունակությունը: Հարկավոր է հաշվի առնել, որ զբոսաշրջությունը բավական ճկուն ոլորտ է և կարող է արագ վերականգնվել, սակայն պետության աջակցությունն՝ ուղղված ներքին զբոսաշրջության խթանմանը և ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների աջակցմանը, հնարավորություն կտա ապահովել ոլորտի երկարաժամկետ կայուն զարգացում: ՀՀ զբոսաշրջության շուկայում հարկավոր է բացառել ոչ մասնագիտացված և/ կամ համապատասխան գրանցում չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը: Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կազմակերպություններն էական աշխատանք են տանում իրենց իմիջի կառուցման, բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ և հարկավոր է խթանել նրանց միջև մրցակցության ակտիվացումը, ինչը կբերի ոլորտի որակական զարգացմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)
Ամենադիտված