5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի 

Անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով․ Էդմոն Մարուքյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։

Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։

Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան հետևություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» և «բութ» անվանողները և «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։

Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։

Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։

Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։

Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։

Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։ Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու և ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն, նա պառակտում և ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում» հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների, հերոսների և դավաճանների։ Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։

Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

11.05.2020թ.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարար
Ամենադիտված