ԱԺ-ն ընդունեց Լանսարոտի կոնվենցիան, ըստ Մակունցի այն կկանխի մանկապղծությունը (տեսանյութ)
Խորհրդարանն այսօր 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։
Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:
«Կոնվենցիայում կա այնպիսի հնարավորություն, որը շուռ է տալիս այդ, կարծես թե լավ մտայնությունը, իրականության մեջ»,- կոնվեցիայի մասին իր մտահոգությունը հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: