Իրանում ռազմանավի վրա պատահաբար կրակ բացելու արդյունքում 19 մարդ է զոհվել․ IRIB
IranԻրանում Օմանի ծոցում իրանական նավի հետ միջադեպի արդյունքում զոհվել է 19 մարդ։ Անձնակազմի ևս 15 անդամներ վիրավորվել են, նրանց վիճակը բավարար է, ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իրանի նավատորմի Ջամարան ֆրեգատը զորավարժությունների ընթացքում սխալմամբ կրակել է ընկերական նավի վրա: Հրթիռը նավ է ներթափանցել թիրախից անհրաժեշտ հեռավորություն չպահելու հետևանքով, որի պատճառով կրակ է բռնկվել: Ոչ մի ապացույց կամ հերքում չկա, որ հրթիռը պատահաբար է արձակվել։ Զինված ուժերը դեռ այն անվանում են միջադեպ՝ առանց մանրամասնելու: