«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ 

Կարեն Կարապետյանի թափանցիկ ակնարկը. խաղի որ կանոններն է պահպանում Փաշինյանը

Վերլուծական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյո՞ք ինքն առաջարկել է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակ հարթակ, եւ, արդյո՞ք Փաշինյանն իրեն պատասխանել է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։ Հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածությունը խախտվել է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։ 


Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից հետո արդեն երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, ով հերքում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության օրերին և դրանից հետո արված՝ պայմանավորվածությունների մասին պնդումները: Ընդ որում՝ Կարապետյանը հայտարարում է, որ պայմանավորվածությունները Նիկոլ Փաշինյանը պահպանում է: Գաղտնիք չէ, որ հեղափոխական իրավիճակներում հեռացող կողմի համար առաջնային է երաշխիքների ձեռք բերումը՝ անձնական և կապիտալի անձեռնմխելիության մասով: Եթե Կարեն Կարապետյանը նկատի ուներ հենց այս պայմանավորվածությունը, ապա վերջինս միանշանակ ճիշտ է: Դիցուք՝ հեղափոխությունից առաջ Փաշինյանը Կարապետյանին մեղադրում էր «4 միլիարդանոց մենաշնորհ» ունենալու մեջ՝ նկատի ունենալով գազի ներտնային սպասարկման բիզնեսը, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է հենց Կարապետյանին: Հեղափոխությունից հետո այդ մենաշնորհին որևէ կերպ չանդրադարձան: ՊԵԿ-ում առաջացած սկանդալը՝ կապված Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի անվան հետ առնչվող ընկերություններից ՀԴՄ սարքեր գնելու հետ, նույնպես ջրվեց: Կարապետյանը չի անցնում և ոչ մի քրեական գործով: Նախորդ տարի սոցցանցերում լայն տարածում է գտել ամանորյա Գյումրիից մի լուսանկար, որում պատկերված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը՝ ամանորյա զարդարանքով և լուսավորությամբ: Հետաքրքրական է, որ այս լուսանկարով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մակագրելով այն՝ «Գյումրին պատրաստվում է Ամանորին» գրառմամբ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ չի եղել, թե ում է պատկանում լուսանկարում պատկերված ռեստորանը, թե դա արել է գիտակցաբար՝ գովազդելով իր նախկին գործընկերոջ «օբյեկտը»: Հեղափոխությունից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանը, ով մինչև 2018 թ. ապրիլ ամիսը եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը:

Ուշագրավ է նաև գործարար Սամվել Կարապետյանի գործոնը, ով հեղափոխության օրերին Հայաստանում էր և կարող էր մաս կազմել Կարապետյան-Փաշինյանի ներքին պայմանավորվածությանը: Սամվել Կարապետյանի բիզնես շահերը նոր Հայաստանում որևէ կերպ չեն ոտնահարվել: Ավելին՝ Տաշիր ընկերությունների խմբի վերահսկողության տակ է անցել Հայաստանի ևս մեկ խոշոր էներգետիկ հանգույց` Սևան-Հրազդան ՀԷԿ–երի կասկադը։ Սևան-Հրազդան կասկադը կառավարում էր «Ռուսգիդրոյի» դուստր ընկերությունը` «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ն։ 2019 թվականի նոյեմբերին «Տաշիրը» ստացել էր բաժնետոմսերի 90%–ը, այժմ ստացավ մնացած 10%–ը։ Սա «Ռուսգիդրո» կորպորացիայի վերջին ակտիվն էր Ռուսաստանի սահմանից դուրս։ 

Բացի այդ, վերջին շրջանում ակտիվ գործընթացներ էին ընթանում Յուքոմ և Բիլայն ընկերությունների շուրջ: Պաշտոնապես «Յուքոմը» ցանկանում էր ձեռք բերել «Բիլայնի» բաժնետոմսերը: «Յուքոմի» հիմնական բաժնետերերից մեկը «Տաշիր գրուպ» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով առանց այն էլ Հայաստանի տնտեսության վրա բավական մեծ ազդեցություն ունի, իսկ եթե հանկարծ հեռահաղորդակցության ոլորտն էլ իր վերահսկողության տակ անցնի, ապա կդառնա երկրի թիվ մեկ օլիգարխը: Հետևաբար, եթե Կարեն Կարապետյանը նկատի ուներ, որ ներքին պայմանավորվածությունը դա անձնական և կապիտալի անձեռնմխելիությունն է, ապա նա իրոք չի ստում՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը պահում է այդ պայմանավորվածությունները: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հեռացավ ՝ ստանալով որոշակի երաշխիքներ, և Փաշինյանը դեռ պահում է այդ խաղի կանոնները… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)
Ամենադիտված