Ռուսաստանում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումները կերկարաձգվեն․ Ռիա նովոստի
RussiaՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումները երկարաձգելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության մարզերում բնակչության սանիտարական և համաճարակաբանական բարեկեցությունն ապահովող միջոցառումների երկարացման կարգը որոշելու մասին»,֊ ասված է հայտարարության մեջ: