Փոփոխություններ կատարվեցին հանրաքվեի մասին օրենքում
ՔաղաքականՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:
«Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը»,- ասաց Համազասպ Դանիելյանը:
Մայիսի 12-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 «կողմ» ձայներով: