Հրդեհ Սանկտ Պետերբուրգի «կորոնավիրուսային» հիվանդանոցում․ 5 մարդ մահացել է․ Ռիա նովոստի
ՌուսաստանՍանկտ Պետերբուրգի Վայբորգ շրջանի Սբ․ Ջորջի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում մահացել է 5 մարդ: Նրանք բուժվում էին կորոնավիրուսից, հայտնել է շտապօգնության ծառայության խոսնակը: 150 մարդ տարհանվել է: Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել թոքերի արհեստական օդափոխության սարքի բռնկումը։
Վաղ առավոտյան՝ ժամը 6.23-ին, Սուրբ Գևորգի հիվանդանոցից ահազանգ էր ստացվել հրդեհի մասին, հինգ րոպեի ընթացքում առաջին հրշեջ բաժանմունքները ժամանել են դեպքի վայր և տեսել վերակենդանացման բաժանմունքներից մեկի այրվող պատուհանները: «Դա վերակենդանացման պալատների բլոկ էր։ Սկսվեցին աշխատանքներ հիվանդներին տարհանելու ուղղությամբ: Արդյունքում 15 հոգի տեղափոխվեց անվտանգ տարածք, 5 հոգուն հնարավոր չէր փրկել», - ասել է ԱԻն-ի աշխատակից Անիկինը: Նա նշեց, որ հիվանդների տեղափոխումը այլ բժշկական հաստատություններ հիվանդանոցի այս հարկից, որտեղ բռնկվել էր հրդեհը, չի նախատեսվում: Սբ․ Ջորջի հիվանդանոցը կշարունակի գործել ինչպես նախկինում։