Անահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ 

Աննորմալ կլիներ, որ ՄԻՊ-ի ելույթն արժանանար ծափողջույնների. Վլադիմիր Վարդանյան

Տեսանյութեր

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը:
«ՄԻՊ ինստիտուտը վերջնակապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,-ասաց նա:

Վարդանյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրերի մասին: Նա դա համարեց չափազանց կարևոր: Պատգամավորը նկատեց, որ նաև աննորմալ կլինի, որ ՄԻՊ-ի ելույթը ԱԺ-ում պարզապես արժանանա ծափողջույնների, և որևէ հարցադրումներ չհնչեն: Նրա կարծիքով՝ դա կխոսի այն մասին, որ ժողովրդավարության հետ խնդիրներ կան:

Պատգամավորը շեշտեց՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն նկատեց՝  հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ ավելի կարևոր է: «Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու հիշեց՝ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից: Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանկացած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները:

Թաթոյանը, անդրադառնալով Վարդանյանի ելույթին, վստահեցրեց՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակի փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց՝ նաև քաղաքացիների մոտ պետական ապարատի նկատմամբ ակնկալիքները բարձրացան, քաղաքացին հասկացավ, որ իր կամքով կարող է հասնել սկզբունքային փոփոխությունների երկրում: Թաթոյանը հիշեց՝ հեղափոխության օրերին, իսկապես, շատ ակտիվ է աշխատել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունԱնահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
Ամենադիտված