ԱՀԿ-ն Հյուսիսային և Հարավային Ամերիկան անվանել է կորոնավիրուսային պանդեմիայի կենտրոն
Աշխարհ«Հյուսիսային և Հարավային Ամերիկան դարձան COVID-19 համաճարակի կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսը՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Երկու Ամերիկաներում վարակների թիվը աճում է: Մենք Ամերիկային այժմ կոչում ենք համաճարակի կենտրոն», - ասաց նա: Հարիսն ընդգծել է, որ աշխարհում վարակների ամենամեծ թիվը ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում: